peoplepill id: samvel-tadevosyan
ST
Armenia
15 views today
47 views this week
Samvel Tadevosyan
Armenian politician

Samvel Tadevosyan

The basics

Quick Facts

Intro
Armenian politician
Places
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
65 years
Education
Ереванский зооветеринарный институт
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Թադևոսյան (այլ կիրառումներ)

Սամվել Գեորգիի Թադևոսյան (հուլիսի 9, 1959(1959-07-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքաշինության նախարար (2012-2014)։

Կրթություն

  • 1978-1984 թթ. – սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի զոոինժեներական ֆակուլտետը։
  • 1979-1981 թթ. - զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1986-1988 թթ. - սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի, տնտեսագիտության ֆակուլտետ։
  • 1986-1988 թթ. – Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետի հայցորդ։

Աշխատանքային գործունեություն

  • 1984-1990 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայթռչնարդ» ԱԱԿ առաջատար հաշվապահ, ապա՝ վերահսկողության բաժնի ավագ վերստուգիչ։
  • 1990-1993 թթ. - Հայագրոարդի «Հայանասնահամալիր» ԱԱԿ վերահսկողության-վերստուգման ծառայության պետ, ապա՝ կոմերցիոն կենտրոնի տնօրեն։
  • 1993-1998 թթ. - ՀՀ հարկային պետական տեսչության տեսչական վարչության գլխավոր պետական հարկային տեսուչ, ապա Շահումյանի հարկային տեսչության պետի տեղակալ, ապա Էջմիածնի հարկային տեսչության պետ, ապա Շենգավիթի հարկային տեսչության պետ։
  • 1999 թ. - ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի կազմտեսչական վարչության պետ։
  • 1999–2001 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարարության վերահսկողության վարչության պետ։
  • 2001-2004 թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2004 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
  • 2004-2007 թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի խորհրդական։
  • 2008-2012 թթ. - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ։
  • 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. հունիսի 16-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարար։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 23-ը։

Կոչումներ

Ունի լեյտենանտի կոչում։ Հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական, մաքսային ծառայության գնդապետ։

Քաղաքական գործունեությունը

«Օրինաց Երկիր» կուսակցության անդամ, ՕԵԿ քաղխորհրդի անդամ էր։ 2014 թ. ապրիլի 16-ին իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից այն բանից հետո, երբ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում կայացրեց կառավարող կոալիցիայում չընդգրկվելու վերաբերյալ։

Չորս գիտական հոդվածի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
Վարդան Վարդանյան
ՀՀ Քաղաքաշինության նախարար
Սամվել Թադևոսյան

16 հունիսի 2012—23 ապրիլի 2014
Հաջորդող
Նարեկ Սարգսյան
Հայաստանի քաղաքաշինության նախարարները
Հայաստանի քաղաքաշինության նախարարները
Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետություն


Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Samvel Tadevosyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Samvel Tadevosyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes