Samvel Khalatyan
Quick Facts
Biography
Սամվել Մհերի Խալաթյան (1950, հունվարի 9, Կիրովական), հայ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010), Հայաստանի Գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ։
Կենսագրություն
1967 թ.-ին ավարտել է տեղի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը, 1978 թ.-ին՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել սկսել է դպրոցական ավագ տարիքից՝ շինարարությունում, 1967 թ.-ից՝ արտադրությունում բանվոր, Վանաձորի պետթատրոնում՝ սկսնակ դերասան, բազմատպաքանակ «Կառուցող» թերթում՝ գրական աշխատող:
1970-1972 թթ, ծառայել է Խորհրդային բանակում:
1972 թ.-ից աշխատել է , շրջանային ,,Գուգարք,, , քաղաքային ,,Կայծ,, թերթերում՝ գրական աշխատող, բաժնի վարիչ:
1982 թ.-ից աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմում՝ որպես մամուլի և մշակույթի գծով հրահանգիչ:
1988 թ.-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, մասնակցել տեղի «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծմանն ու գործունեությանը, որի համար հեռացվել է ԽՄԿԿ շարքերից:
1990 թ.-ին ընտրվել է քաղաքային խորհրդի պատգամավոր, քաղխորհրդի կողմից ընտրվել քաղաքային «Վերածնունդ» թերթի գլխավոր խմբագիր, 1996թ.-ին նշանակվել է նորաբաց «Լոռու մարզ» մարզային թերթի գլխավոր խմբագիր:
Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարական-քաղաքական և «Նշտար» առողջապահական թերթերը։
1999 թ.-ին նշանակվել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն:
2003-2007 թթ. տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Հայաստանի ազգային պատկերասրահում՝ փոխտնօրեն, այնուհետև՝ գիտական քարտուղար:
2007 թ.-ից աշխատել է Լոռու մարզպետարանում՝ մարզպետի օգնական, 2011 թ.-ից՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանով, 2016 - 2019 թթ.-ին՝ կրոնական և հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների պատասխանատու:
Ամուսնացած է, ունի երեք զավակ, յոթ թոռ:
Ստեղծագործական ուղի
Ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից։ Բազմաժանր գրող է։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 39 ժողովածու (14-ը՝ ալմանախային)։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Շուրջ 25 պիես Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստամբուլի, Քյոլնի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում ունեցել են ավելի քան 60 բեմադրություն։
«Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004 թ. լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն լեզուներով հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։
Հեղինակել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստունու «Հարևաններ» ֆոլկ-օպերայի լիբրետոն, 1983 թ.։
«Կեսօրյա ստվերներ» վիպակի մոտիվներով «Շանթ» ՀԸ-ում նկարահանվել է «Անցյալի ստվերներ» սերիալը՝ 2013 թ.։
Նրա բանաստեղծություններով, տեքստերով երգեր են գրել կոմպոզիտորներ Գրիգոր Հախինյանը, Ստեփան Ռոստունին, Աիդա Ավետիսյանը, Գագիկ Աղաբաբյանը, երգահան Արամ Ասատրյանը, այլոք։ Հեղինակել է թատերարվեստի, կերպարվեստի, գրականության բազմաթիվ գրախոսություններ, համաքաղաքային ու մարզային թատերականցված միջոցառումների սցենարներ:
Հրատարակած գրքերը
- «Անվավեր ժպիտներ» - երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1981 թ.։
- «Անվավեր ժպիտներ» - երգիծական ալմանախ «Սովետական գրող», 1991 թ.։
- «Ոզնու կատակներ» - երգիծական ալմանախ «Արվեստ», 1991 թ.։
- «Թագուհի» - վիպակ, 1-ին մաս, «Վերածնունդ», 1993 թ.։
- «Ստվերները չքանում են կեսօրին» («Կեսօրյա ստվերներ») - վիպակ, «Վերածնունդ»,1993 թ.։
- «Ազատ Խլղաթյան» - մենագրություն, «Գրական վերնատուն», 1994 թ.։
- «Ցպահանջ» - բանաստեղծություններ, «Գրական վերնատուն», 1994 թ.։
- «Թագուհի» - վիպակ, 2-րդ մաս, «Գրական վերնատուն», 1994 թ.։
- «Շունն ու կատուն» - («Կատվի դատը») բալլադ, մերօրյա շարունակություն, «Գրական վերնատուն»,1996 թ.։
- «Հայ պարը օտար բեմի վրա» - մենագրություն, «Գրական վերնատուն», 1997 թ.։
- «Հայաստան, բարության փորձաքար» - ալմանախ, պատմվածքներ, «Արմինֆո»,1999 թ.։
- «40 օր համբառնալուց առաջ» - տրագիկոմեդիա, «Վան Արյան», 2000 թ.։
- «Ուղղալարի հրաշքը» - քրոնիկ վավերագրություն, «Վան Արյան», 2002 թ.։
- «The last jester» (անգլերեն), «ULTIMUL BUFON» (ռումիներեն)–«Antologia» Editura NEMIRA,2004 թ.: («Վերջին ծաղրածուն», անգլերեն և ռումիներեն, Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների «Անթոլոգիա», հրատ՝ Nemira - 2004, Բուխարեստ):
- «Թագուհի» - վիպակ (երեք մասերը՝ միասին), «Վան Արյան», 2005 թ.։
- «Վերջին ծաղրածուն» - (պիեսների ժողովածու) «Հայաստան», 2005 թ.։
- «Հրադադար» - պիես (Համահայկական գրական մրցույթում 1-ին մրցանակի արժանացած ստեղծագործությունների ալմանախ՝ «Դեպի աղբյուրը լույսի»), արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, 2006 թ.։
- «The last jester» - «Contemporary Armenian drama» ( Writers’ union of Armenia, Yerevan, 2006): («Վերջին ծաղրածուն», «Ժամանակակից հայկական դրամա» (անգլ.) Հայաստանի գրողների միություն, Երևան, 2006):
- «Գրական Լոռի» - Լոռու գրողների ստեղծագործությունների ալմանախ, «Նշանակ», 2006 թ.։
- «Միասին» - գեղարվեստական ակնարկ, «ՍԻՄ» տպագրատուն, 2007 թ.։
- «Խաչատուր (Փաշա) Մատինյանի տոհմաճյուղը» - մենագրություն, «Հայաստան», 2008 թ.։
- «دلقک آخرین» , «سونوریا افسانه» - «Վերջին ծաղրածուն» , «Սոնորիայի հրաշքը» - պիեսներ, (պարսկերեն), Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2008 թ.։
- «Մայրասարի ուխտավորը» - գեղարվեստական վավերապատում, «ՍԻՄ» տպագրատուն, 2008 թ.։
- «Hello, Evrope!...» - երգիծական պատմվածքների ժողովածու, «Հայաստան», 2008 թ.։
- «Հումորի նժար» - երգիծական ալմանախ, «Իրավունք» հրատարակչություն, Երևան, 2009 թ.։
- «Սիրո ձեր ժամանակը» - Վանաձորի արձակագիրների ալմանախ, «ՍԻՄ» տպագրատուն, Վանաձոր,2009 թ.։
- «Գրական ՎՊՄԻ» -(Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 40-ամյակի առթիվ՝ ստեղծագործող շրջանավարտների ալմանախ) «Իրավունք» հրատ. 2009 թ.։
- «Անահիտ» - էսսե, «Վան Արյան» հրատարակչություն, 2010 թ.։
- «Պարկեշտ հումոր» - ալմանախ, «Լուսաբաց» հրատարակչություն, 2010 թ.։
- «Փոքր քաղաքի մեծերը» - երգիծավեպ, առաջին մաս, «Հայաստան» հրատարակչություն, 2010 թ.։
- «Թագուհի» - վիպակ (երեք մասերը միասին՝ երկրորդ հրատարակություն ), «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան,2011 թ.։
- «Նվիրում» - գեղարվեստական վավերապատում, «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2013 թ.։
- «Դատախազը» - գեղարվեստական վավերապատում, «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2014 թ.։
- « چهل روز قبل از »عزیمت» - «Քառասուն օր համբառնալուց առաջ», «Հայկական դրամատուրգիա» պարսկերեն ալմանախ, Թեհրան, «Աֆրազ» հրատարակչություն, 2015 թ.։
- «Փակուղուց այն կողմ» - (պիեսների ժողովածու) «Հայաստան», 2015 թ.։
- «Տիեզերքի խոլանքում» - (բանաստեղծություններ) «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2016 թ.։
- «Կատվի դատը» - (երգիծական բալլադ՝ նվիրված Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին, մերօրյա շարունակություն) «ՎԱՎ- ՊՐԻՆՏ», Երևան, 2016 թ.։
- «Թվացյալ երկրի բնիկները» - (պիեսների ժողովածու) «ՍԻՄ» տպագրատուն. Վանաձոր, 2019 թ.:
- «Ostatini błazen» - «Nowy Dramat Ormiański», (Pod red. Andrieja Moskwina, «Pracownia badan nad teatrem i dramatem w Europie Srodkowo Wschodniej», Warszawa 2019): («Վերջին ծաղրածուն» - «Արդի հայ դրամատուրգիա» (Անթոլոգիա), խմբագրությամբ՝ Անդրեյ Մոսկվինի, «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոն», Վարշավա - 2019):
Բեմադրված պիեսները
- «Վանաձորի բարի ասպետները» - 1982, 1988 , 2015 և 2018 թթ.՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոն:
- «Մաժոր թագավորի հանդեսը» - 1983 թ.՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթ:
- «Ինչպես հի՜ն, հի՜ն հեքիաթում» - 1984 և 1989 թթ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն:
- «Վայրէջքը թույլատրվում է բարեկամներին» - 1985 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետթատրոն:
- «Գոտեմարտ» - 1985 թ.՝ Վանաձորի մշակույթի պալատի ժողթատրոն:
- «Խելակորու՜յս, խելակորու՜յս սեր» - 1987 թ.՝ Վանաձորի երկաթուղայինների ժողթատրոն, 1998 թ. և 2014 թ.՝ Վանաձորի, 1999 թ.՝ Գյումրիի , 2004 թ.՝ Կապանի պետթատրոններ, Կիպրոսի, Լոս-Անջելեսի հայկական թատերախմբեր:
- «Կաղանդ պապի գաղտնիքը» - 1987 թ.՝ Վանաձորի պետթատրոն:
- «Սոնորիայի հրաշքը» - 1989 թ.՝ Երևանի, Մինսկի, Ալմա-Աթայի, Քիշնևի պատանի հանդիսատեսի և Արտաշատի պետթատրոններ, 1999 թ.՝ Վանաձորի պետթատրոն, 2000 թ.՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, 2004 թ.՝ «Նորք» թատրոն:
- «Քաջ Նազարը փոխում է մասնագիտությունը» - 1991 թ.՝ Վանաձորի պետթատրոն, 1992 թ.՝ Վանաձորի տիկնիկային թատրոն, 1993 թ.՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթ:
- «Ձախորդ Փանոսի անհավատալի արկածները» - 1998 թ.՝ Վանաձորի տիկնիկային, 2019թ.՝ Ստեփանավանի երիտասարդական թատրոն:
- «40 օր համբառնալուց առաջ» - 1999 թ.՝ Վանաձորի, 2000 թ.՝ Գյումրիի, 2001 թ.՝ Երևանի երիտասարդական («Փոսի»), 2002 թ.՝ Ստեփանակերտի, 2003 թ.՝ Կապանի, 2009 թ.՝ Երիտասարդական-փորձարարական, 2012 թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոններ, Երևանի «STAGET» արտիստական թատրոն-ստուդիա («Մարդասպազմները» վերնագրով):
- «Ճիչ» - 2004 թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն» («Աքլորականչ» վերնագրով), 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան, 2004 և 2010 թթ.՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ, 2014 թ.՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետթատրոն, 2014 և 2015 թթ.-ին՝ ՀԹԳՄ թատրոն:
- «Վերջին ծաղրածուն» - 2004 թ.՝ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն, 2018 թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ:
- «Վերջի սկիզբը» - (մոնոդրամ՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Թիմոն աթենացի» ողբերգության ) 2006 թ.՝ Թեքեյան մշակութային կենտրոնի թատրոն:
- «Հրադադար» -2006 թ.՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն,2011 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն, 2015 թ.՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, 2016թ.` Երևանի Մշակույթի Պետական Քոլեջի թատերախմբեր:
- «Հավերժության գաղտնիքը» - 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան թատրոն:
- «Սիմոն թագավորը» - 2008 թ.՝ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոններ, 2015 թ. և 2019թ.՝ Քյոլնի «Վանադուռ» հայկական թատերախումբ («Արմենոցիդ» վերնագրով), 2016 թ.՝ Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի թատրոն:
- «Մի ֆունտ սիրտ» - (մոնոդրամա՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության) 2009 թ.՝ Վանաձորի «Բոհեմ» թատրոն:
- «Գիսաստղ N ԱԶ ԱR» - 2010 թ.՝ Հալեպ, «Համազգային թատրոն»:
- «Սերը պահարան չի հարցնում» - 2010 թ.՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան, 2018 թ.՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոններ 2018 թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ:
- «Քեռի Քուչին,Թոմն ու Ջերրին և մյուսները» -2013 թ.՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվ., Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. պետթատրոններ:
- «Փակուղուց այն կողմ» - 2014 թ.՝ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոն:
- «Կանխիկ սեր, ապառիկ հարստություն»- 2016 թ.՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն («Միայն քեզ եմ սիրում» վերնագրով), 2019թ.՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի թատերախումբ:
Պարգևներ, մրցանակներ
- 1970 թ.- Գրական-լրագրողական նշանակալից գործունեության համար՝ «Աշխատանքային արիության համար» (Լենինի 100-ամյակի առթիվ) մեդալ
- 1975 թ. - «Ժուռնալիստ» ամսագրի Պատվավոր դիպլոմ
- 1978 թ.- ՀամԼԿԵՄ և ՀԼԿԵՄ Կենտկոմների պատվոգիր
- 1981 թ.- ԽՍՀՄ Ժուռնալիստների Միության պատվոգիր
- 1983 թ.- ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝ «Վանաձորի բարի ասպետները» պիեսի համար
- 1985 թ.- ԽՍՀՄ թատերական փառատոնի դափնեկիր («Գոտեմարտ» պիեսի բեմադրմամբ)
- 1985 թ.- ԽՍՀՄ Գրողների Միության քարտուղարության Դիպլոմ
- 1987 թ.- ՀԽՍՀ Գրողների և Թատերական գործիչների միության առաջին մրցանակ՝ «Սոնորիայի հրաշքը» պիեսի համար
- 1989 թ. - ԽՍՀՄ մանկական ազգային պիեսների ամենամյա մրցույթի առաջին մրցանակ՝ «Սոնորիայի հրաշքը» պիեսի համար
- 2006 թ.- Համահայկական Գրական մրցույթում առաջին մրցանակ՝ «Հրադադար» պիեսի համար
- 2009 թ.- Լոռու մարզպետարանի և «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի «Լոռվա ասպետ» պատվո նշան
- 2010 թ.- «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին» մեդալ
- 2010 թ.- «Մշո զարմ» գիտակրթական ՀԿ-ի «Ազատ Խլղաթյան» մեդալ
- 2010 թ.- «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակ՝ «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպի համար
- 2010 թ.- Երևանի քաղաքապետի պատվոգիր
- 2010 թ.- Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ
- 2010 թ.- Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալ
- 2010 թ.- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
- 2013 թ.- «Արտավազդ» մրցանակ՝ «Պադամ, պադամ, պադամ» պիեսի համար
- 2013 թ.- «Համազգային» հայ կրթական-մշակութային միության «Լևոն Շանթ» մրցանակ՝ «Գնացքի երկու տոմս» պիեսի համար
- 2013 թ.- ՀՀ ԱԺ պատվոգիր
- 2016 թ.- ՀՀ Երախտագիտության մեդալ
- 2016 թ.- Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակ «Փակուղուց այն կողմ» պիեսների ժողովածուի համար
- 2017 թ.- Դիպլոմ և «Հովհաննես Աբելյան» հուշամեդալ՝ Հանրապետական թատերական «Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագրով փառատոնում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտականկոմեդիայի պետթատրոնի «Միայն քեզ եմ սիրում» կատակերգության ներկայացմամբ:
Աղբյուրներ
- Կ. Դանիելյան, Ս.Քառյան, Ջ.Ղուկասյան « Վանաձոր. պատկերազարդ պատմություն», «Նոյան տապան», Երևան, 2012թ.:
- Գ. Շախկյան «Մշակութային գիտարան, Թումանյանական աշխարհ» «Տիգրան մեծ», Երևան, 2016թ.:
- Գ.Աղաբաբյան «Մուսաների ծառաները» , ՍԻՄ, Վանաձոր, 2019 թ.:
- Վ.Փիլոյան «Ակնարկներ հայ գրականության», ուսումնական ձեռնարկ, «Լուսակն» Երևան , 2018թ.
Ծանոթագրություններ
2. Ով ով է հայեր, Կենսագրական հանրագիտարան, Ե, 2005
3. https://www.president.am/hy/decrees/item/415
4. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան, Ե., 2015