Samvel Gantaryan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԳանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Գանթարյան (սեպտեմբերի 22, 1838(1838-09-22), Կոստանդնուպոլիս - հոկտեմբերի 25, 1908(1908-10-25), Վենետիկ, Իտալիա), հայ բանասեր։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը, 1859 թվականին ընդունել հոգևորական կոչում։ Որպես ուսուցիչ կամ տեսուչ պաշտոնավարել է Վենետիկի, Կ. Պոլսի Մխիթարյան վարժարաններում։ Պարբերական մամուլում, մասնավորապես «Բազմավեպում», տպագրել է հոդվածներ։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա հետևյալ աշխատությունները՝ «Տարերք հռետորական արվեստի» (Վենետիկ, 1875), «Բառարան գաղղերեն-հայերեն-տաճկերեն» (Վենետիկ, 1886)։ Կատարել է թարգմանություններ Լամարթինից, Կլոպշտոկից և այլ հեղինակներից։ «Բազմավեպում» որպես ծածկանուն օգտագործել է Հ. Ս. Կեսարյան։ Ղազար Փարպեցու «Հայոց պատմությունը» թարգմանել է ֆրանսերեն։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Բառարան գաղղիերէն-հայերէն-տաճկերէն, Հայր Սամուէլ վարդապետ Գանթարեան։ Մխիթարեան Տպարան, Վենետիկ, 1912։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 11117 |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 11117 |