Sahak Gratlyan
Quick Facts
Biography
Սահակ Գրաթլյան (1867, Սեբաստիա, Սեբաստիայի նահանգ - 1915), հայ դեղագործ, Հնչակյան կուսակցության անդամ։
Ծնվել է 1867 թվականին Սեբաստիայի նահանգի կենտրոն Սեբաստիա քաղաքում։ Ունեցել է դեղագործական կրթություն և աշխատել է որպես դեղագործ։ Սեբաստիայում ունեցել է սեփական «Գրաթլյան» դեղատունը, որտեղ աշխատել է դեղագործ Գրիգոր Թաթարյանը։
1880-1905 թվականներին 25 տարի աշխատել է որպես Սեբաստիայի ազգային հիվանդանոցի դեղագործ և մեծ աշխատանք կատարել հիվանդանոցի դեղատան ու բուժարանի կազմավորման համար։
Սահակ Գրաթլյանը վայելել է քաղաքի բնակչության հարգանքն ու վստահությունը, հատկապես թուրք պաշտոնյաների շրջանում։ Նրան ավելի էին վստահում, քան որևէ բժշկի, և դիմում էին խորհուրդներ ու բուժում ստանալու խնդրանքով։ Եղել է Հնչակյան կուսակցության անխոնջ անդամ։
Սպանվել է 1915 թվականին Սեբաստիայից դուրս՝ 48 տարեկանում։
Գրականություն
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Գուժկան Սեբաստիոյ (Կարապետ Գաբիկեան), Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, 1924։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուրներ
- Հարություն Մինասյան,Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։