Ruzanna Khachatryan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուզաննա Գուրգենի Խաչատրյան (հունվարի 5, 1968(1968-01-05), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժշկուհի, պետական և հասարակական գործիչ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը։
Կենսագրություն
Ռուզաննա Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին ՀԽՍՀ -ում։
1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն։ 1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան։ 2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան։ 2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, 2015 թ. ՝ Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան. հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն։
Մասնագիտական գործունեությունը
1993 - 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական բաժնում»։ 2012 թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականի պաշտոնը։ Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական։