Ruzan Asatryan
Quick Facts
Biography
Ռուզան Շիրակի Ասատրյան (մայիսի 16, 1948(1948-05-16)), հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ, 1987 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
Ծնվել է 1948 թվականի մայիսի 16-ին, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական թերթերում, հեռուստառադիոպետկոմում։ Հիմնադրել և խմբագրել է «Հայկազունք» սկաուտական հանդեսը (1989-1991)։ Եղել է մի շարք հասարակական կազմակերպությունների («Գոյամարտ», «Հայկազունների ազգային միություն», «Հայաստանի մայրության ֆոնդ», «Մ. Մաշտոց խոսքի մշակույթի կենտրոն», «Երեխաների պաշտպանության միություն» և այլն) անդամ, ինչպես նաև Երևան քաղաքի անվանակոչության հանձնաժողովի անդամ (1991-2000)։
Աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (1983-1986), ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես ՀՀ Նախագահին առընթեր մշակույթի խորհրդի քարտուղար։
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների ու հրապարակագրությունների։ Հիմնադրել է «Նախավկա» հասարակական կազմակերպությունը (2005)։ Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի (2006) և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ 32 գրքի հեղինակ է։
Երկեր
- Երկրի աղը, Երևան, 2014։
- Դարի արժեքը մարդն է, Երևան, 2008։
- Գենոֆոնդը վտանգի տակ, Անապատի վարդ (երկհատորյակ), Երևան, 2006։
- Ձայնս խեցու մեջ, Երևան, 2002։
- Արարատի շնչառությունը մեր մաշկի տակ (ակնարկներ և հրապարակախոսություն), Երևան, 2001։
Պարգևներ և մրցանակներ
- 2013 թվականին արժանացել է ՊՆ Մարշալ Իսակովի շքանշանի։
- 2013 թվականին արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» շքանշանի։
- 2008 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
- 2008 թվականին արժանացել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» շքանշանի։
- 2008 թվականին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
Տես նաև
- Հայաստանի գրողների միության անդամների ցանկ