Ruben Yesayan
Quick Facts
Biography
Ռուբեն Եսայան (20 հոկտեմբեր, 1944 - 29 սեպտեմբեր, 2016), հայ քանդակագործ:
Կենսագրություն
Ռուբեն Եսայանը ծնվել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: Ավարտել է ծննդավայրի Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոցը: 1965-67 թվականներին, որպես նկարիչ-ձևավորող, աշխատել է թիվ 15 մշակույթի տանը: 1967-71 թվականներին սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժնում: 1986թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մասնակցել է մի շարք համամիութենական և հանրապետական ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդես: Աշխատել է դիմաքանդակների, կոմպոզիցիայի, քանդակադրոշմման բնագավառներում:
Աշխատանքներ
- «Վարպետ Հովսեփ»
- «Զորակոչիկի դիմանակարը»
- «Ուսուցչուհու դիմանկարը»
- «Ձգտում»
- «Արշիլ Գորկի»
- «Գրիգոր Նարեկացի»,
- «Վարազդատ արքա»
- «Տիգրան Մեծ»
Ռուբեն Եսայանի բոլոր աշխատանքներն աչքի են ընկնում պլաստիկությամբ և ինքնատիպությամբ: Նրա նախընտրելի նյութը եղել է տուֆը: Պատահական չէ, որ երկար ժամանակ զբաղվել է խաչքարերի քանդակմամբ: Հեղինակի խաչքարերը տեղադրվել են ինչպես Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում, այնպես էլ արտերկրում: Փարիզի արվարձանային Կլամար և Շարանտոն քաղաքներում տեղադրվել են նրա հեղինակած խաչքարերը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) զոհերի հիշատակին: Մահացել է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին, Երևանում: