Ruben Kosemyan
Quick Facts
Biography
Ռուբեն Ալեքսանդրի Կոսեմյան (սեպտեմբերի 9, 1973(1973-09-09)), ջութակահար, մենակատար, մանկավարժ։
Ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի որդին։
Կենսագրություն
4 տարեկանից Ռուբեն Կոսեմյանը ուսանել է իր հոր՝ ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի մոտ։
1980-1984 թվականներին ուսանել է Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում Տատյանա Հայրապետյանի դասարանում։
9 տարեկան հասակում Ռուբեն Կոսեմյանը ելույթ է ունեցել Կրեմլում։ Նվագախմբի հետ առաջին ելույթ է ունեցել 8 տարեկան հասակում, Երևանի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Հանրությանն է ներկայացրել Մոցարտի և Մենդելսոնի ջութակի կոնցերտները։
1987 թվականին տեղափոխվում է Մոսկվա, որպեսզի շարունակի ուսումը Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ Մոսկվայում սովորում է պրոֆեսոր Մայա Գլեզարովայի մոտ։
1998 թվականից Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է ջութակ և կամերային անսամբլ։
Ռուբենը մասնակցել է վարպետության դասերի Լեոնիդ Կոգանի, Իգոր Օյստրախի, Տիբոր Վարգայի], Ռուբեն Ահարոնյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Իվան Մոնիգետիի, Դոմինիկ դը Վիլիենկուրի, Ռուջիերո Ռիչիի և Յաշա Հայֆեցի ուսանող Ադամ Հան-Գորսկու ղեկավարությամբ։
2000 թվականին դարձավ դասական երաժշտության բաժնի ղեկավար Քիշ կղզու "Հաուզ օֆ մյուզիկ էնդ քալչը" կազմակերպությունում։
Համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Թայվանում, Մալայզիայում, Ռուսաստանում և Վրաստանում, կատարելով Բրամսի կրկնակի կոնցերտը, Խաչատրյանի, Սարյանի, Չայկովսկու, Մենդելսոնի, Գլազունովի, Մոցարտի, Բրուխի, Բախի, Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ջութակի կոնցերտները։
2005 թվականին հիմնադրեց դաշնամուրային տրիո։
2007 թվականի հոկտեմբերի 31-ին պարգևատրվեց "ՅՈՒՆԵՍԿՈ Արամ Խաչատուրյան Սենթենարի" Ոսկե մեդալով ՀՀ Կոմպոզիտորների Միության կողմից։
2009-2010 թթ. աշխատել է (որպես առաջին ջութակ) Արամ Խաչատրյանի անվան լարային քարյակում։
2010 թվականից ապրում է Կանադայում։ Նրա առաջին կանադական ելույթը տեղի ունեցավ դիրիժոր Նուրհան Արմանի և Թորոնթո սիմֆոնիկ նվագախմբի հետ հանրահայտ Գլենն Գուլդ Սթուդիո դահլիճում, այնուհետև Քյորներ Հոլ դահլիճում։
Ռուբենը շարունակում է ելույթ ունենալ որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետ Կանադայում և արտասահմանում։
Ռուբեն Կոսեմյանի նոր ձայնասկավառակը, որն ընդգրկում է Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ջութակի համար գրված ստեղծագործությունները, լույս տեսավ 2018 թ․ նոյեմբերին։
2020 թ․ Սանկտ-Պետերբուրգում լույս տեսավ Ռուբենի ջութակի և դաշնամուրի համար փոխադրությունների առաջին ժողովածուն, նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որտեղ տեղ գտան Կոմիտասի, Ֆ․ Լիստի, Պ․ Չայկովսկու, Ս․ Ռախմանինովի ստեղծագործությունների փոխադրությունները ("Պլանյետա Մուզիկի" հրատարակչություն, Ռուսաստանի Դաշնություն)։ Ժողովածուն և դաշնամուրային մասը խմբագրել է դաշնակահար Նատալյա Մնացականյանը։
2020 թվականին լույս է տեսնում Ռուբենի հաջորդ ձայնասկավառակը՝ Վ․ Ա․ Մոցարտի ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործություններով։ Ձայնագրությունը կատարվել է դաշնակահարներ Նատալյա Մնացականյանի և Մարգարիտա Գրիգորյանի հետ համատեղ։ Ռուբեն Կոսեմյանի նոր ձայնասկավառակը։ Վ․Ա․ Մոցարտ Ռ․ Կոսեմյանի նոր ձայնասկավառակի ծրագիրը
Սկավառակագրություն
- «Violin Masterpieces» (2014)
- Պ. դե Սարասատե՝ «Գնչուական Մեղեդիներ», ստ.20 (8։40) Ջութակ՝ Ռուբեն Կոսեմյան, դիրիժոր՝ Գորդոն Սլեյթեր «Դիվերտիմենտո» նվագախումբ (Կանադա)։ Համերգային կատարում, Օտտավա 2014
- Կ. Սեն-Սանս «Ինտրոդուկցիա և Ռոնդո - Կապրիչիոզո», ստ.28 (9։21) Ջութակ՝ Ռուբեն Կոսեմյան, դիրիժոր՝ Թաթուլ Եղիազարյան «Կամեռատա դե Կոահուիլա» նվագախումբ (Մեքսիկա)։ Համերգային կատարում, Թոռեոն 2011
- Մ. Բրուխ «շոտլանդական Ֆանտազիա» յութակի և նվագախմբի համար (25։46) Ջութակ՝ Ռուբեն Կոսեմյան, դիրիժոր՝ Ռոբերթ Քոուլ (ԱՄՆ) Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբ։ Համերգային կատարում, Երևան 2006