Ruben Hasratyan
Quick Facts
Biography
Ռուբեն Գրիգորի Հասրաթյան (1943, սեպտեմբերի 24, Երևան), ճարտարապետ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2013)։
Կենսագրություն
Պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։
1967 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1972 թվականներին աշխատել է Երևաննախագիծ, 1972-1991 թվականներին և 1997 թվականից՝ Հայպետնախագիծ (1980-1991 թթ. և 1997 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար) ինստիտուտներում, 1991-1997 թթ.՝ Երնորոգնախագիծ ինստիտուտի տնօրեն։
Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և թիվ 6 թաղամասերի կառուցապատումը (1981-1986), Գյումրիի (1982), Երևանի «Էրեբունի» (1983, Սոֆիայի «Բիենալե-87» մրց.) օդանավակայանները, Երևանի թեթևաթլետիկայի ծածկած մանեժը (1977), կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը (1989) և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը (1989-1991)։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1977), «Տարվա լավագույն կառույց» (1984) համամիութենական ստուգատեսների դափնեկիր է։
2004 թվականին Երևանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է։
2008 թվականին Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկն է։
2012 թվականին Երևանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակի ճարտարապետն է։
Պատկերասրահ
Վիլյամ Սարոյանի հուշարձան, ճարտարապետներ՝ Ռ. Հասրաթյան, Լևոն Իգիթյան, քանդակագործ՝ Դավիթ Երևանցի
«Վարք հավերժության» քանդակ, ճարտարապետ՝ Ռ. Հասրաթյան, քանդակագործ՝ Դավիթ Երևանցի
Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքար