Ruben Bedrosov
Quick Facts
Biography
Ռուբեն Սերգեյի Բեդրոսով (Բեդրոսյան, սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11), 1905, Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1974(1974-09-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։
Կենսագրություն
1929 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1936 թվականին՝ Համառուսական գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1940 թվականից բնակվել է Երևանում, ստեղծագործել գրաֆիկայի մարզում (փայտագրություն, օֆորտ, լինաիորագրություն, էքսլիբրիս, գրքի ձևավորում)։ 1948-1856 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1952-1970 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր նկարիչը։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Ստեղծագործություններ
Լավագույն աշխատանքներից են՝ «Արարատ» (1957), «Հաղթանակի կամուրջը Երևանում» (1960), «Սանահինի կամուրջը» (1967), «Լենինի հրապարակը Երևանում» (1969) փայտագրությունները, գրքի ձևավորումներից՝ Վ․ Գյոթեի «Բանաստեղծություններ» (1946), Հովհաննես Շիրազի «Երկեր»-ը (1957)։