peoplepill id: ruben-baghramyan
RB
Azerbaijan
9 views today
18 views this week
Ruben Baghramyan
Linguist

Ruben Baghramyan

The basics

Quick Facts

Intro
Linguist
Gender
Male
Place of birth
Shamkir District, Azerbaijan
Death
Age
73 years
Employers
H. Acharian Institute of Language of National Academy of Sciences of Armenia
Armenian State Pedagogical University
Yerevan, Armenia
The details (from wikipedia)

Biography

Ռուբեն Հարությունի Բաղրամյան (ապրիլի 28, 1920(1920-04-28), Շամքորի շրջան - 1994), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970):

Կենսագրություն

Ռուբեն Բաղրամյանը ծնվել է 1920 թվականի ապրիլի 28-ին Լեռնային Ջագիրում (Ադրբեջանի Շամխորի շրջան)։ 1957-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի վարիչ, 1964 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս։

Աշխատությունները վերաբերում են հայ բարբառներին և խոսվածքներին («Աշակերտների բարբառային սխալները և դրանց վերացման միջոցները», 1954, «Դերսիմի բարբառային քարտեզը», 1960, «Կռզենի բարբառը», 1961, «Հայերեն բարբառներ, Սևանա լճի ավազանի խոսվածքները», 1972): Կազմել է ադրբեջաներեն-հայերեն բառարան (1987):

Երկեր

  • Հնչյունաբանության և բառակազմության ուսուցումը 5-րդ դասարանում։ Դպրոցների գիտա - հետազոտական ինստիտուտ, Երևան, ՀՍՍՌ պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1953։
  • Հայոց լեզվի դասավանդման փորձից։ Դպրոցների գիտա-հետազոտական ինստիտուտ, Երևան, ՀՍՍՌ Պետ. հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատ., 1953:
  • Աշակերտների բարբառային սխալները և դրանց վերացման միջոցները։ Լուսավորության մինիստրություն, Երևան, Ա. հ., 1954:
  • Ծրագրեր հայոց լեզվի։ Տարրական, յոթնամյա և միջնակարգ դպրոցների համար։ Նախագիծ քննարկման համար, Լուսավորության մինիստրություն, դպրոցների գիտա-հետազոտական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1954:
  • Հայոց լեզվի մեթոդիկա։ Ձեռնարկ 1-4-րդ դասարանների ուսուցիչների և մանկավարժական ուսումնարանների ուսանողների համար, Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Հայերենի ուղղագրությունը և նրա ուսուցման հարցերը։ (Ձեռնարկ ուսուցիչների համար), Երևա, Հայպետհրատ, 1957։
  • Դերսիմի բարբառային քարտեզը։ Բաղրամյան Ռուբեն Հարությունի, Լեզվի ինստիտուտ, Երևան, ԳԱԱ հրատարակություն, 1960։
  • Կռզենի բարբառը։ Լեզվի ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1961:
  • Շամախիի բարբառը։ Երևան, ԵՊՀ հրատարակություն, 1964։
  • Հայերեն բարբառներ։ Սևանա լճի ավազանի խոսվածքները, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություն, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1972:
  • Հայ-ադրբեջաներեն բառարան։ Երևան, Լույս, 1978 (համահեղինակ)։
  • Ստուգողական աշխատանք հայոց լեզվից։ (Մեթոդական ցուցումներ), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, 1985։
  • Ադրբեջաներեն-հայերեն բառարան։ Բաղրամյան Ռուբեն Հարությունի, Երևան, Հայաստան, 1987։
  • Հայերենի ուղղագրությունը։ Ուսումնական ձեռնարկ մանկավարժական բուհերի ուսանողների համար, Երևան, Ա. հ., 1989:
  • Գրաճանաչության Մեսրոպ Մաշտոցի մեթոդը։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 1989:
  • Ուղղագրական-ուղղախոսական բառագրքույկ։ Բուհերի ուսանողների և նախապատրաստական բաժանմունքների ունկնդիրների համար, Երևան, Մեղապարտ, 1991։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Ruben Baghramyan

Basics

Introduction

Կենսագրություն

Երկեր

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Ruben Baghramyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Ruben Baghramyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes