peoplepill id: ruben-avagyan
RA
Russia Armenia
1 views today
5 views this week
Ruben Avagyan
Soviet/Armenian journalist

Ruben Avagyan

The basics

Quick Facts

Intro
Soviet/Armenian journalist
Work field
Gender
Male
Place of birth
Aragatsotn Region, Armenia
Age
81 years
Education
Tashkent University of Information Technologies
Tashkent, Tashkent State, Uzbekistan
The details (from wikipedia)

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Հովսեփի Ավագյան, հայ իրավաբան, քաղաքական գործիչ։ Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին Կրասնոդարի երկրամասում։ Ծագումով Կարինի նահանգի Դերջան գավառի Մանց բնակավայրից է։

Կրթություն

  • Գերազանցությամբ ավարտել է Կամիշինի ռազմական հրամանատարա-տեխնիկական ուսումնարանը,
  • Տաշքենդի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը,
  • Մոսկվայի Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիայի միամյա բարձրագույն դասընթացները,
  • 1981 թվականին Մոսկվայում պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • Գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Ակադեմիան և 1991-ին Մոսկվայում պաշտպանել գիտական ատենախոսություն՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Ծառայությունը

  • 1965-1972 թվականներին ծառայության է գործուղվել Բայկոնուրի միութենական կենտրոն։
  • 1973-2000 թթ. ծառայել է իրավապահ մարմիններում,
  • 1993-1995 թթ., ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգում։
  • Կազմավորել է Պաշտպանության նախարարության պայմանագրա-իրավական և արտաքին հարաբերությունների վարչությունը,
  • Կազմավորել է Ազգային անվտանգության նախարարության Պայմանագրա-իրավական վարչությունը։
  • ՀՀ Ազգային անվտանգության նախարարության պայմանագրա-իրավական վարչության պետի պաշտոնից զորացրվել է պահեստազոր գնդապետի զինվորական կոչումով։
  • 1997-2007 թթ. Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի պրոռեկտոր։
  • 2002 թվականից Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր։

Պարգևներ

  • Հայրենիքին մատուցած հատուկ ծառայությունների համար 2000 թվականի փետրվարի 19-ին Ռուբեն Ավագյանը պարգևատրվել է անվանական մարտական զենքով։

Ստեղծագործական գործունեությունը

Հեղինակ է 70-ից ավելի գիտական և գիտահանրամատչելի աշխատանքների, որոնց թվում են «Памятники Армянского права», երկհատոր «Հայ իրավական մտքի գանձարան», «Գրիգոր Զոհրապի և Գրիգոր Չուբարյանի իրավական միտքը», «Истоки армянской правовой мысли» (2008 թ.) աշխատանքները։

Քաղաքական գործունեությունը

  • 2000 թվականից «Միավորված հայեր» կուսակցության նախագահն է։
  • 2003 թվականին «Միավորված հայեր» կուսակցության կողմից նա առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, որի ընտրություններին և մասնակցել է 2003 թ. փետրվարի 19-ին։
  • 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին գլխավորել է «Միավորված հայեր» կուսակցության ընտրացուցակը։

Երկեր

  • Հայ իրավական մտքի գանձարան, հ. 1, 2, Ե., 2001, 2002։
  • Գրիգոր Զոհրապի և Գրիգոր Չուբարյանի իրավական միտքը, Ե., 2003։
  • Памятники армянского права, Е., 2000.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Ruben Avagyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Ruben Avagyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes