peoplepill id: ruben-arutchyan
RA
Armenia
4 views today
4 views this week
Ruben Arutchyan
Armenian painter

Ruben Arutchyan

The basics

Quick Facts

Intro
Armenian painter
Places
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan
Age
77 years
Family
Father:
Sergey Arutchyan
The details (from wikipedia)

Biography

Ռուբեն Սերգեյի Արուտչյան (1947, հունիսի 18, Երևան) հայ նկարիչ, ճարտարապետ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2012)։

Նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին,և նկարիչ Միքայել Արուտչյանի եղբորորդին:

Կենսագրություն

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թ. Երևանում, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։ 1961-1964 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։

1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1979-1989 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թթ. եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1987-2012 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 1990-1992 թթ․ և 2001 թ. եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թ.՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ:

Ստեղծագործական գործունեություն

2004 թ. հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թ.՝ Հոլոքոստի և Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ 2012 թ. Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։ Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։

Գրաֆիկա՝

  • «Անապաստաններ», 1993-1995
  • «Գրկախառնություն», 1993-2000

Գեղանկարչական շարքեր՝

  • «Հիմնական ձև», 1995-1998
  • «Գրկախառնություն», 1993-2003

Ցուցահանդեսներ

  • 1973-1991 թթ. հանրապետական, միութենական, և միջազգային ցուցահանդեսների մասնակից (պլակատ, գրաֆիկա, գեղանկար)
  • 1976 թ. դիպլոմ լավագույն գրաֆիկական աշխատանքի համար (Մոսկվա)
  • 1986 թ․, 1997 թթ. Մեդալներ տարվա լավագույն գրաֆիկական աշխատանքի համար (Երևան)
  • 1994 թ. անհատական ցուցահանդես Երևանում
  • 1997 թ. անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում և Երևանում։ Ցուցահանդեսներ ԱՄՆ- ում, Կանադայում
  • 2001 թ. ցուցահանդես Ֆրանսիայում, Մոնպելյե
  • 2004 թ. մասնակցել է Փարիզում Գեղանկարչական Սալոնի աճուրդին (անգլ.՝ Drouot Action House)
  • 2005-2009 թթ․ որմնանկարների կատարում Երևանում, Օդեսայում
  • 2012 Հայաստանի ազգային պատկերասրահ
  • 2015 Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռ. Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։

Պարգևներ

  • Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսի դիպլոմ և մրցանակ (1976)
  • Առաջին հանրապետական ցուցահանդեսի մրցանակ (1979, 1997)
  • «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսի մեդալ՝ լավագույն գրաֆիկայի համար (1986)
  • Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթի մրցանակ (1996)
  • ՀՀ 50.000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակ (2000)
  • Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակ (2001)
  • Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ (2007)
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ (2012)
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2012)

    Ծանոթագրություններ

    Աղբյուրներ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Ruben Arutchyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Ruben Arutchyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes