peoplepill id: ruben-altunyan
Armenian composer
Ruben Altunyan
The basics
Quick Facts
Intro
Armenian composer
A.K.A.
Алтунян
Рубен
Places
Gender
Male
Place of birth
Yerevan
Age
85 years
Family
Father:
Tatul Altunyan
The details (from wikipedia)
Biography
Ռուբեն Թաթուլի Ալթունյան (մարտի 31, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:31|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ալտահար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2009)։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի որդին է, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի եղբայրը։
Կրթություն
- Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի բաժնում, 1965-1970 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։
Աշխատանքային գործունեություն
- 1969 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
- 1970 թվականից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ:
- 1974-1977 թթ. աշխատել է Հավանայի կոնսերվատորիայում։
- 1983 թվականին հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթը:
- 1987-1990 թթ.աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
- 1998-2006 թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային քառյակի ամբիոնի վարիչ։
Ստեղծագործական գործունեություն
Հեղինակ է կոնցերտների, 2 լարային կվարտետի, Սիմֆոնիայի, ժողովրդական նվագարանների համար գրված ստեղծագործությունների, 120 ժողովրդական երգի և պարի, հոգևոր և հայրենասիրական երգերի մշակումների տարբեր կազմերի համար և բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Գրել է նաև երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։
Ստեղծագործությունների ցանկ
- Լարային կվարտետ N1, 1962 թ.
- Անընդհատ շարժում, ջութակի և դաշնամուրի համար, 1964 թ.
- Վեց մանրանվագ լարային քառյակի համար, 1964-1972 թթ. (նաև տարբերակ կամերային նվագախմբի համար)
- Կոնցերտ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1967 թ.
- Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 1968 թ.
- «Հիշատակարան երաժշտապետին», կանտատ մենակատարի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ Կոմիտասի հիշատակին, 1969 թ.
- 120 ժողովրդական երգերի և պարերի, հայրենասիրական և հոգևոր երգերի մշակումներ ժողովրդական գործիքների նվագախմբի, մենակատարների և երկսեռ երգչախմբի համար, 1969-1995 թթ.
- Շուրջ 500 երգի մշակում տարբեր գործիքների, երգիչների, անսամբլային կազմերի համար։
- «Հայաստան աշխարհ», ձայնի, երկսեռ երգչախմբի համար, 1970 թ.
- «Հեթանոս երգեր», խոսք՝ Դ. Վարուժանի, երկսեռ երգչախմբի համար, 1973 թ.
- Սոնատ-Սոլո թավջութակի համար, 1977 թ.
- Սիմֆոնիա, 1980 թ.
- Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում աշխատած տարիներին երգացանկում տեղ են գտել «Թագվորագովք» և «Սայաթ-Նովա» լայնածավալ ծես-հանդեսները, ինչպես նաև հայ աշուղների և գուսանների երգերի մշակումներ մենակատարի, երկսեռ երգչախմբի և ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 1983-1996 թթ.:
- Լարային կվարտետ N2, 1994 թ.
- Սիմֆոնիետ, կամերային նվագախմբի համար, 1998 թ.
- Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հիմն-օրհներգ, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1999 թ.
- «Մարգարտաշար» ժող. երգերի շարան սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000 թ.
- Կոնցերտ-Սիմֆոնիա ջութակի, ալտի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000 թ.
- «Հոգևոր նախերգանք» կամերային նվագախմբի համար, 2001 թ.
- «Հարազատ մեղեդիներ» շվիի, պկուի և կամերային նվագախմբի համար, 2001 թ.
- «Անտունի», կոնցերտինո քամանչայի և կամերային նվագախմբի համար 2001 թ.
- Սայաթ-Նովա, հինգ երգ՝ ձայնի, երկսեռ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2002 թ.
- «Թամզարա», սիմֆոնիկ նվագախմբի համար, 2004 թ.
- «Քոչարի» և «Բերդ պար» երկու դաշնամուրի համար, 2009 թ.
- «Մատյան ողբերգության» բալետ-օրատորիա (ըստ Գրիգոր Նարեկացու) 2010 թ.
- «Հորովել» ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ.
- «Ասերգեր», ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ.
- «Կոմիտասիանա», ժողովրդական գործիքների նվագախմբի համար, 2011 թ.
- Դաշնամուրային տրիո, 2012 թ.
- «Խաչատրիանա», կամերային նվագախմբի համար, 2013 թ.
- Երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար
Կոչումներ, մրցանակներ, գիտական աստիճան, պետական պարգևներ
- 1965 թ. Անդրկովկասյան մրցույթի առաջին կարգի մրցանակի և դափնեկրի կոչում։
- 1969 թ. ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի և դափնեկրի կոչման։
- 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։
- 1990 թ. ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի գիտական աստիճան։
- 2001 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի:
- 2009 թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
- 2009 թ. պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Ծանոթագրություններ
The contents of this page are sourced from Wikipedia article.
The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Ruben Altunyan is in following lists
By field of work
comments so far.
Comments
Ruben Altunyan