Rouzanna Lalayan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԼալայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ռուզաննա Լևոնի Լալայան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - սեպտեմբերի 6, 2015(2015-09-06)), հայ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու: Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերան, ՀՀ վաստակավոր բժիշկ:
Կենսագրություն
Ռուզաննա Լալայանը ծնվել 1919 թվականին Թբիլիսիում, բանվորի ընտանիքում: 1936-1941 թվականներին սովորել է Լենինգրադի թիվ 2 բժշկական ինստիտուտում:
Հայրենական պատերազմի առաջին օրերից համալրել է Խորհրդային բանակի շարքերը. ավագ քրոջ՝ Սոֆիայի հետ կամավոր գրանցվել են 1941 թվականին Կիրովի գործարանին կից ժողովրդական աշխարհազորի «Հատակ» առաջին դիվիզիայում, եղել զինվորական բժիշկ-վիրաբույժ:1943 թվականին Կալինինգրադի (Քյոնիգսբերգ) մոտ վիրավորվել ու կոնտուզիա ստանալով՝ հայտնվել է հիվանդանոցում: Քույրը՝ Սոֆյան բուժաշխատողների իր ամբողջ բրիգադայի հետ մահացել է 1944 թվականի փետրվարի ռմբակոծման ժամանակ: Երկար ապաքինումից հետո Ռուզաննա Լալայանը զորացրվել է և 1946 թվականին վերադարձել Երևան:
1946 թվականին Լալայանն ընդունվել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ աշխատել է շուրջ 2 տասնամյակ: 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: 1968 թվականին Լալայանն ընդունվել է Երևանի բժշիկների կատարելագործման պետական ինստիտուտ (այժմ՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ) որպես զինվորական ամբիոնի ավագ դասախոս, որտեղ դասավանդել է ռազմա-դաշտային վիրաբուժություն: 1969 թվականին նշանակվել է ԵԲԿՊԻ Բժշկական ծառայության քաղաքացիական պաշտպանության դասընթացի վարիչ: Լալայանը երկար տարիներ եղել է ինստիտուտի արհկոմի նախագահ: Մեծ ներդրում ունի Առողջապահության ազգային ինստիտուտի թանգարանի ստեղծման գործում, որը ղեկավարել է 1997թվականից:
Մահ
Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին:
Հիշատակ
Պատերազմի ժամանակ Ռուզաննա Լալայանի և քրոջ՝ Սոֆյայի սխրանքների մասին հոդվածներ են գրվել ու ֆիլմեր նկարահանվել: Բժիշկ քույրերը հիշատակվում են պատերազմի մասին բազմաթիվ հրատարակություններում, ինքնակենսագրություններում, զինակիցների հուշերում:
Պարգևներ
- «Կարմիր աստղ» շքանշան
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- Մարտական ծառայությունների մեդալ
- Ժուկովի մեդալ
- Առողջապահության գերազանցիկ
Ծանոթագրություններ
- ↑ «Կյանքից հեռացել է Լենինգրադի բլոկադան վերապրած հայաստանաբնակ ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը»։ armenpress.am։ Վերցված է 2019-06-04
- ↑ Moynahan Brian (2014-10-14)։ Leningrad: Siege and Symphony: The Story of the Great City Terrorized by Stalin, Starved by Hitler, Immortalized by Shostakovich (արաբերեն)։ Grove/Atlantic, Inc.։ ISBN 9780802191908
- ↑ «Պատերազմի ականատեսները. վերադարձի երկարուձիգ ճամփան»։ ImYerevan.com (հայերեն)։ Վերցված է 2019-06-04 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ «Низкий поклон вам, доктор Лалаян - yerkramas.org»։ yerkramas.org։ Վերցված է 2019-06-04
- ↑ «ՄԵՐ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ | Առողջապահության ազգային ինստիուտ»։ nih.am։ Վերցված է 2019-06-04
- ↑ Մահացել է ՀՀ վաստակավոր բժիշկ Ռուզաննա Լալայանը