
Quick Facts
Biography
Ռուբինա Ռուբենի Քալանթարյան (1925, մայիսի 1, Երևան), երգչուհի, սոպրանո, ՀԽՍՀ վաստակավոր (1974), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1995)։
Կենսագրություն
1944 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1955 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում, մասնակցել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմադրություններին։ Եղել է «Լենկոնցերտ» միավորման գեղարվեստական ղեկավարը։ Կոնսերվատորիայի 3-րդ կուրսից արդեն մասնակցել է մի շարք հայտնի կոմպոզիտորների հեղինակային համերգներին։ Եղել է իր ժամանակի ռուսական ռոմանսի լավագույն կատարողներից մեկը։ Եղել է Էստրադային արվեստի գործիչների միջազգային միության, Սանկտ Պետերբուրգի Համերգային գործիչների միության, Հայկական Եկեղեցական խորհրդի և այլ միությունների անդամ։ 1992 թվականից ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Համերգային գործիչների միությանը կից վոկալ ստուդիան։ Եղել է մշակույթի, գիտության և արվեստի համաշխարհային ակադեմիայի անդամ։
Հիմնականում մենահամերգներով («Ռուսական ռոմանսի երեկո», «Ես միևնույն կերպ սիրում եմ իմ Երևանը, իմ Լենինգրադը», «Հայաստանն իմ սերն է ու իմ ցավը», «Դասական ռոմանսի երեկոներ») շրջագայել է բազմաթիվ երկրներում:
Դերերգեր
- Սյուզաննա՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»
- Ջիլդա՝ Վերդիի «Ռիգոլետտո»
- Մարֆա՝ Ռիմսկի Կորսակովի «Թագավորի հարսնացուն»
Մրցանակներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974
- ՌԴ պետական մրցանակ, 2000
- «Սուրբ Մաշտոց» շքանշան, 2005
- «Պետերբուրգի ոսկե ձայն» կոչում և արձանիկ, 1998