Rosa Yeghiazaryan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոզա Եղիազարյան (ապրիլի 17, 1949(1949-04-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակախոս, մանկագիր, թարգմանիչ, սցենարիստ։
Կենսագրություն
Ռոզա Եղիազարյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 17-ին, Լենինականում։ 1971 թվականին ավարտել է Տարտուի պետական համալսարանի (Էստոնիա) բանասիրական ֆակուլտետը։
1974-1977 թվականներին եղել է «Литературная Армения» ամսագրի գրական աշխատակից, 1977-1980 թվականներին՝ «Комсомолец" հանրապետական թերթի թարգմանիչ, թղթակից, 1980-1982 թվականներին՝ «Կոմսոմոլեց» թերթի նամակների բաժնի վարիչ, 1983-1992 թվականներին՝ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության Հայկական հանրապետական մասնաճյուղի խորհրդական՝ հայ հեղինակների ստեղծագործությունները արտասահմանում ներկայացնելու հարցերով, 1992-1995 թվականներին՝ «Զերկալո» հանրապոտական շաբաթաթերթի բաժնի խմբագիր, 1998-2000 թվականներին՝ «Республика Армения» թերթի թղթակից, մեկնաբան։ 2002 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում դասավանդել է ժուռնալիստիկայի հոգեբանություն։
Ռոզա Եղիազարյանի ստեղծագործությունները տպագրվել են հայկական և արտերկրյա մամուլում,։ Հրատարակվել են նրա «Զրույցներ լրագրության հոգեբանության մասին» (2004), «Վարդագույն մտքերի քաղաքը» (2008), «Սկիզբ կամ ինքնակենսագրության փորձ» (2009), " Дневник ворчуньи"վիպակը " Современная армянская женская проза" ժողավածույում («Ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս» (2012), «Մեդեա Աբրահամյան։ Մեներգ թավջութակի համար։Վավերագրական վիպակ» (2016), գրական կինոսցենարների ժողովածու " Два гения и дура" (США.Сан_Франциско. изд-во "Lulu", 2019) և այլ գրքեր։
Մրցանակներ
- «Գարուն» ամսագրի և բաց հասարակության ինստիտուտի մրցանակ՝ «Գարուն»-ի «Համաստեղություն» ծրագրի էստոնական համարի կազմող և թարգմանիչ, 2000
Անդամակցություն
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, 1979
- Հայաստանի գրողների միության անդամ, 2007
- Երևանի մամուլի ակումբի անդամ, 1995-1998
- Հայաստանի սցենարիստների միության անդամ, 2022