Roman Zakyan
Quick Facts
Biography
Ռոման Սեմյոնի Զաքյան (դեկտեմբերի 14, 1936(1936-12-14), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, ֆոտոլրագրող, ֆոտոթղթակից, լուսանկարիչ: ԽՍՀՄ ժուռնալիստենրի միության անդամ (1960), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:
Կենսագրություն
Ռոման Զաքյանը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Բաքվում: 1955 թվականին ավարտել է Բաքվի թիվ 99 միջնակարգ դպրոցը: 1955-1959 թվականներին սովորել է Ադրբեջանի Ս. Կիրովի անվան համալսարանի լրագրության բաժնում: Ազատ ֆոտոթղթակից է: 1962 թվականին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստի կենտրոնական տանն անցկացվող ֆոտոժուռնալիստիկայի համամիութենական երկամյա դասընթացը: 1960-1965 թվականներին եղել է «Железнодорожник Азербайджана» թերթի ֆոտոթղթակից, 1965-1980 թվականներին՝ ադրբեջաներեն լույս տեսնող «Կոմունիստ» թերթի ֆոտոթղթակից, 1980-1990 թվականներին եղել է նույն թերթի իլյուստրացիայի բաժնի վարիչ: 1970-1980 թվականներին եղել է Ադրբեջանի ժուռնալիստների միության ֆոտոբաժնի նախագահ: 1990 թվականից եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի իլյուստրացիայի բաժնի վարիչ:
Անդամակցություն
- ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, 1960 թվականից
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
Պարգևներ
- Աշխատանքյաին վետերան մեդալ, 1986
- Մարշալ Բաղրամյան մեդալ, 1997
Ֆոտոալբոմ
- «Լեռնային ղարաբաղ»
Ծանոթագրություններ
- ↑ Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 159: