Rolan Martirosov
Quick Facts
Biography
Ռոլան Գուրգենի Մարտիրոսով (Մարտիրոսյան, հոկտեմբերի 6, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:6|2|0}}), Չարդախլու, Ադրբեջան), Սուխովի անվան կոնստրուկտորական բյուրոյի ավիակոնստրուկտոր:
Կենսագրություն
Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախի Չարդախլու գյուղում: Նրա հայրը` Գուրգեն Ամիրխանի Մարտիրոսյանը, մասնագիտությամբ փիլիսոփա էր: Նա երկար ժամանակ դասախոսել է Գրոդնոյի մանկավարժական ինստիտուտում: Ավարտելով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը` Ռոլան Մարտիրոսովը սկսել է աշխատել Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում, նախագծերի ամենաառաջատար բաժնում, որն աշխատում էր իր և գլխավոր կոնստրուկտոր Պավել Օսիպովիչ Սուխոյի անմիջական ղեկավարությամբ:
Աշխատանքային գործունեություն
Այդ բյուրոյում հաշված տարիների ընթացքում նախագծված և ստեղծված ճակատային կործանիչները հայտնի են ամբողջ աշխարհում: Ռոլան Մարտիրոսովը տեխնիկական ղեկավարներից մեկն է, որը «ՍՈւ» ինքնաթիռներով համաշխարհային ռեկորդներ սահմանելու ուղղությամբ համալիր աշխատանքներ առաջատար մշակողներից է: Այդ մեքենաներով սահմանվել են 30 համաշխարհային ռեկորդներ: Ռոլան Մարտիրոսովը, որպես Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, ղեկավարել է ՍՈՒ-34 նոր ճակատային ռմբակոծիչի ստեղծման աշխատանքները: Ռոլան Մարտիրոսովի ստեղծած նոր ՍՈՒ-34 ինքնաթիռը կարող է երկարատև թռիչք կատարել 10 ժամյա լիցքավորմամբ 8 տոննա բեռնվածության դեպքում: Առանց օդում լիցքավորման թռիչքի երկարությունը 4000 կմ է, իսկ երեք անգամ լիցքավորման դեպքում 14000 կմ: Առաջին թռիչքը կատարել է 1992 թվականին:
Այդ մեքենաներից (նկատի ունի ՍՈՒ ինքնաթիռները) յուրաքանչյուրը մի նոր խոսք էր համաշխարհային ավիաշինության մեջ: - Ա. Ե. Սարգսյան |