Robert Mlkeyan
Quick Facts
Biography
Ռոբերտ Ռոբերտի Մլքեյան (հունիսի 21, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:21|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (2000): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008):
Կենսագրություն
Ռոբերտ Մլքեյանը ծնվել է 1961 թվականին Երևանում: Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետում, միաժամանակ ուսանել օպերային, սիմֆոնիկ դիրիժորություն և երգչախմբային դիրիժորություն: Ասպիրանտուրան ավարտել է Երևանում, այնուհետև ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախումբը, միաժամանակ եղել է Էմին Խաչատրյանի դասարանում ասիստենտ-ստաժոր: 1992-2000 թվականներին եղել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրիի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1995 թվականին Երևանում ստեղծել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը: 2000 թվականից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է:
Պարգևներ
- ՀՀ «Մովսես Խորենացու» մեդալ, 1996 թ.
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2008 թ.
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2016 թ.