Razhden Babertsyan
Quick Facts
Biography
Ռաժդեն Պետրոսի Բաբերցյան (օգոստոսի 28, 1936(1936-08-28), Ղզլքիլիսա, Դմանիսի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - փետրվարի 1, 1999(1999-02-01), Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1996):
Կենսագրություն
Ռաժդեն Բաբերցյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 28-ին, Ղզլքիլիսա (Վրաստանի Ծալկայի շրջան) գյուղում: 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1965-1999 թվականներին աշխատել է նույն համալսարանում (1967 թվականից՝ նաև փորձարարահետազոտական լաբորատրիայի վարիչ):
Փորձնական ճանապարհով հիմնավորել է ցածր ճնշման պայմաններում համասեռ մագնիսական և անհամասեռ էլեկտրական դաշտերում օսցիլացվող էլեկտրոններով էլեկտրական պարպման առկայությունը և դրա կիրառումը որպես սառը էլեկտրոններով լիցքակիր մասնիկների (իոններ, էլեկտրոններ և իոնաէլեկտրոնային հոսքեր) աղբյուր: ԽՍՀՄ-ում առաջինն է ստեղծել իոնային շարժիչ, որն օգտագործվում է տիեզերանավերի և թռչող սարքերի կառավարման ու կողմնորոշման համակարգերում:
Ռաժդեն Բաբերցյանը մահացել է 1999 թվականի փետրվարի 1-ին, Երևանում:
Երկեր
- Էլեկտրականություն և մագնիսականություն: Ընդհանուր դասընթացի խնդիրների ժողովածու: Շառոյան Լ. Ա, Գասպարյան Վլադիմիր Մացակի, Նազարյան Ա. Խ, Սեդրակյան Դավիթ Մհերի [խմբ.], Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի, [խմբ.], ԵՊՀ, Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային ռադիոֆիզիկայի ամբիոններ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1986:
- Մեթոդական ցուցումներ էլեկտրականության լաբորատոր աշխատանքների վերաբերյալ: Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի [խմբ.], Ամատունի Քնարիկ Միսակի, [կազմ.], Երևանի պետական համալսարան, Երևան, Ռոտապրինտ, 1984:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 184:
- ↑ Շառոյան Լ Ա, Գասպարյան Վլադիմիր Մացակի, Նազարյան Ա Խ (1986)։Սեդրակյան Դավիթ Մհերի, Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի, eds.։ Էլեկտրականություն և մագնիսականություն: Ընդհանուր դասընթացի խնդիրների ժողովածու։ ԵՊՀ։ Երևան: ԵՊՀ հրատ
- ↑ Բաբերցյան Ռաժդեն Պետրոսի, Ամատունի Քնարիկ Միսակի, Երևանի պետական համալսարան, eds. (1984)։ Մեթոդական ցուցումներ էլեկտրականության լաբորատոր աշխատանքների վերաբերյալ։ Երևան: Ռոտապրինտ