Raya Khasapetyan
Quick Facts
Biography
Ռայա Ռուբենի Խասապետյան (մայիսի 30, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:30|2|0}}), Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, Արցախի Հանրապետություն), հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1985)։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1982)։
Կենսագրություն
Ռայա Խասապետյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է Հայաստանի գրողների միությունում, Գրական թերթում, վարել է քննադատության, արվեստի և գիտության, հրապարակախոսության բաժինները։ Գրական մամուլում տպագրվել են Խասապետյանի բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, հարցազրույցներ, գրախոսություններ՝ նվիրված արվեստի և գիտության, մշակույթի զանազան խնդիրներին, ինչպես նաև պատմվածքներն ու թարգմանությունները:
Երկեր
- Շատը գնաց, քիչը մնաց, Երևան, 2010։
- Շարունակություն, Երևան, 2008։
- Գեներալի ուղին, Երևան, 2003։
- Հեքիաթ, որ չունի սկիզբ ու վերջ, Երևան, 2002։
- Սև ծովահենը, Երևան, 1988
Թարգմանություններ
- Վասիլի Բիկով, Աղետի նշան, Քարհանք, Երևան, 1990:
- Էմիլիո Սալգարի, Սև ծովահենը, Երևան, 1988։
- Ալեքսանդր Կուզնեցով, Հնագույն զենքեր որոնելիս, Երևան, 1985։
- Վյաչեսլավ Տոլստիխ, Սոկրատեսը և մենք, Երևան, 1982
- Մարկ Սերգեև, Անձնուրաց սիրո սխրանքը, Երևան, 1982։
Մրցանակներ
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ, 2010
- ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան ամենամյա գրական մրցանակ Վասիլի Բիկովի «Աղետի նշան» և «Քարհանք» վիպակների թարգմանության համար, 1991
- ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ, 1982