Rafayel Babayan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռաֆայել Բաբայան (այլ կիրառումներ)
Ռաֆայել Պետրոսի Բաբայան (օգոստոսի 11, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:11|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 12, 1998({{padleft:1998|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:12|2|0}}), Երևան, Հայաստան), հայ թատերական նկարիչ, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1966)։
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Դավիթ Բաբայանի հայրը։
Կենսագրություն
1949 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։
1953 թվականից՝ Հայֆիլմի նկարիչ-բեմադրող։
Ձևավորել է գեղարվեստական ֆիլմեր։
- «Ոսկե ցլիկ» (1955)
- «Ինչու է աղմկում գետը» (1958)
- «Եռանկյունին» (1967)
- «Սարոյան եղբայրներ» (1968, ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970)
- «Երևանյան օրերի խրոնիկա» (1973)
- «Հին օրերի երգը» (1982)
- «Մեր մանկության տանգոն» (1985, երկուսն էլ՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985)
1960 թվականին Ստեփան Անդրանիկյանի և Վալենտին Պոդպոմոգովի հետ սկզբնավորել է հայկական նոր մուլտիպլիկացիան։
«Շերտավոր վագրեր» (1967), «Պույ-պույ մուկիկը» (1971), «Աբու Հասանի մաշիկները» (1974), «Երաժշտություն» (1976) մուլտֆիլմերի ռեժիսորն է։
1962 թվականին «Փառքի օղակներ» կինոնկարի ձևավորման համար արժանացել է Համաշխարհային կինոասոցիացիայի 5-րդ կոնգրեսի դիպլոմին։