Rafayel Alagyozyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԱլագյոզյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ռաֆայել Գրիգորի Ալագյոզյան (հոկտեմբերի 3, 1934(1934-10-03), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 1981(1981-03-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կաթնագործության բնագավառի հայ գիտնական: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974):
Կենսագրություն
Ռաֆայել Ալագյոզյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 3-ին, Լենինական քաղաքում: 1969-1981 թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի տեխնոլոգիայի հիմնախնդրային լաբորատորիայում: 1971-1981 թվականներին եղել է սանիտարիայի և հիգիենայի բաժանմունքի հիմնադիր-վարիչ:
Աշխատանքները վերաբերում են խմելու պաստերացված կաթի հոսքային գծի տեխնոլոգիական սարքավորումների լվացման և վարակազերծման արդյունավետ եղանակների որոնման և սանիտարական մշակման բակտերիաբանական գնահատման խնդիրներին: Առաջարկել է ձեռքերի սանիտարական մշակման, պաստերացման սարքավորումներում կաթնային քարերի վերացման միջոցներ:
Երկեր
- Алагёзян Р. Г., Моющие и дезинфицирующие средтва в молочной промышленности, Москва, 1981.