Rafael Meliksetyan
Quick Facts
Biography
Ռաֆայել Տիգրանի Մելիքսեթյան (նոյեմբերի 10, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:10|2|0}}), Թիֆլիս - հոկտեմբերի 3, 2003({{padleft:2003|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:3|2|0}}), Երևան, Հայաստան), ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի հայ գիտնական, մանկավարժ: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970), ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000):
Կենսագրություն
Ռաֆայել Մելիքսեթյանը ծնվել է 1935 թվականին Թիֆլիսում: 1958 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1963-1977 թվականներին աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում, 1977-1982 թվականներին` Կուբայում, 1982-1988 թվականներին` եղել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1988-2003 թվականներին` պրակտիկայի դեպարտամենտի պետ:
Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական դաստիարակության, մասնավորապես դպրոցականների, տեսության և մեթոդիկայի հիմնահարցերին: Մշակել է Հայաստանի լեռնային շրջանների դպրոցականների ֆիզիկական զարգացման և պատրաստվածության գիտական տեսությունը: Ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ է:
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970)
- ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000)
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ (2003)
Երկեր
- Ֆիզիկական դաստիարակության նոր ուղղությունները հայ դպրոցում, Երևան: Սոս և Վոգա, 2001 թ.:
- Մարզական մատենագիտական ուղեցույց : Օգնություն մարմնակրթության ասպարեզում աշխատողներին, Երևան: Ա. հ., 1990 թ. (համահեղինակ):
- Ֆիզիկական դաստիարակությունը տարրական դասարաններում : (Ձեռնարկ ուսուցիչների համար), Երևան: Լույս, 1990 թ.:
- Համալիր ծրագիր հանրակրթական դպրոցի I-XI դասարանների աշակերտների ֆիզիկական դաստիարակության, Երևան: Լույս, 1986 թ.:
- Միջնակարգ դպրոցի ծրագիր: Ֆիզիկական կուլտուրայի IV-X դասարանի աշակերտների համար, Երևան: Լույս, 1984 թ.:
- Հայկական ՍՍՀ լեռնային շրջանների դպրոցականների ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները, Երևան: Լույս, 1977 թ.:
- ՊԱՊ համալիրը դպրոցում, Երևան: Լույս, 1975 թ.:
- Արտադասարանական մարզական աշխատանքներ, Երևան: Լույս, 1970 թ.:
- Դպրոցականների ֆիզիկական դաստիարակությունը ընտանիքում, Երևան: Լույս, 1968 թ.: