Rafael Melik-Ohanjanyan
Quick Facts
Biography
Ռաֆայել Տիգրանի Մելիքսեթյան (օգոստոսի 1, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:1|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ - 2014), կենսաօրգանական քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1991):
Կենսագրություն
Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1939 թվականին Երևանում: 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1959 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1974 թվականից եղել է հակաուռուցքային միացությունների սինթեզի լաբորատորիայի վարիչ, Տոկիոյի հակաքաղցկեղային կենտրոնի գիտաշխատող:
Աշխատանքները վերաբերում են հակաուռուցքային միացությունների սինթեզին, բնական հակաբիոտիկների կառուցվածքի վերափոխմանն ու բնական հակաուռուցքային միջոցների որոնմանը:
ՌԴ բնական ԳԱ (1997), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի (1997) հայկական մասնաճյուղերի, Գիտական հայտնագործությունների հեղինակների միջազգային ակադեմիայի (1998) նախագահ: ՌԴ և միջազգային մի շարք ակադեմիաների ու ընկերությունների անդամ, պատվավոր անդամ, փոխնախագահ: Տոկիոյի (1998), Եվրոպական (1998) համալսարանների պատվավոր պրոֆեսոր, Քեմբրիջի կենսագրական կենտրոնի «Տարվա մարդ» (1997, 1998):
Պարգևներ
- Կիտասատոյի համալսարանի մեդալ, 1986 թ.
- Տոկիոյի ուռուցքաբանական գիտական կենտրոնի
- ՌԴ Ա. Ս. Պոպովի մեդալ, 1998 թ.
- Մ. Պ. Տրետյակովի արծաթե մեդալ, 1998 թ.
- Պ. Լ, Կապիցայի մեդալ, 2002 թ.
- «Գիտության ասպետ» շքանշան, 1998 թ.
- Պետրոս Մեծի շքանշան, 2004 թ.
- Ռուս ուղղափառ եկեղեցու Ս. Սերաֆիմ Սարովսկու շքանշան, 2004 թ.
- «Ս. Ստանիսլավ» շքանշան, Լեհաստան, 1998 թ.
- Ռուսաստանի հերոսների ընկերության մրցանակ, 2004 թ.