peoplepill id: rafael-atoyan
RA
Armenia
1 views today
1 views this week
Rafael Atoyan
Armenian painter

Rafael Atoyan

The basics

Quick Facts

Intro
Armenian painter
Places
Work field
Gender
Male
Place of birth
Gyumri, Armenia
Place of death
Fresno, USA
Age
83 years
The details (from wikipedia)

Biography

Ռաֆայել Գեղամի Աթոյան (անգլ.՝ Rafael Atoyan, 31 հունվարի 1931, Լենինական, Հայաստան - 2014, հուլիսի 3, Ֆրեզնո, ԱՄՆ), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1982)։

Կենսագրություն

Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին Լենինականում: 1944-1946 թթ. սովորել է Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1948-1953 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1954-1959 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1960 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Նկարահանվել է Մենավոր ընկուզենի (Օհան, 1986, Հայֆիլմ) և «Կարոտ» (Առաքել, 1990, Հայֆիլմ) կինոնկարներում։ 1994 թվականից մինչև մահ ապրել է ԱՄՆ-ում։

Ստեղծագործական ուղի

Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների, որմնանկարների։ Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարներում պատկերված բնության ֆոնի հիմքը Շիրակի լեռնաշխարհն է։ Ռաֆայել Աթոյանն առանձնանում է իր ուրույն ձեռագրով ու մտածողությամբ։ Եվ այդ առանձնահատկությունը նրա յուրօրինակ սերն է իր հայրենի բնօրրանի, քաղաքի, յուրօրինակ վերաբերմունքն իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, որը լիարժեքորեն արտահայտվել է նրա ստեղծագործություններում։

  • «Աղջիկները բակում», 1957
  • «Խնոցի», 1960
  • «Ձիակառք ճերմակ ձիերով», 1978
  • «Մեր բակը», 1978
  • «Կինը և ծառը», 1978
  • «Արևոտ առավոտ. Լենինական»,1979
  • «Գառնիում», 1980
  • «Խնոցի», 1980
  • «Կեսօր. Ախուրյան»
  • «Սևան. Երեկո», 1981

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում։

  • Բելգրադ, 1974
  • Երևան, 1976, 1983, 1986
  • Վիեննա, 1984
  • Զալցբուրգ, 1984
  • Ավինյոն, 1986
  • Երևան, 2011

Մեջբերումներ Ռաֆայել Աթոյանից

Որքան ինձ հիշում եմ՝ հատկապես մանկությունս, ամեն ինչ առնչվում է ինձ շրջապատող բնության հետ, այն տան ու գյուղի հետ, որտեղ ապրել եմ։ Տղամարդիկ, կանայք, ծերունիներն ու երեխաները, կենդանիները, ծառերը՝ բոլորը նույն օդն են շնչում և միավորված են տիեզերական անքակտելի շղթայով։ Եվ այդ շղթայում հակասություններ, վախեր չկան, այն կայուն է, հավերժական։ Այսպիսին է իմ աշխարհայացքը, նույնիսկ այն դեպքում, երբ հաճախ կյանքն անտանելի է դառնում, ինչպես պատերազմի տարիներին էր։ Այդ է պատճառը, որ ողջ իմ ստեղծագործական կյանքում աշխատել եմ մարդու և բնության միջև գոյություն ունեցող ներդաշնակությունը կտավին փոխանցել:


Պարգևներ

  • 1982 թ. - ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
  • 1989 թ. - պարգևատրվել է ԽՍՀՄ Արհմիության խորհրդի մրցանակով գրականության, արվեստի և լրագրության ոլորտում՝ «Իմ մանկության աշխարհը» նկարաշարի համար
  • 1994 թ. - Ֆրեզնոյում պարգևատրվել է «Լավագույն աշխատանք» պատվոգրով
  • 2011 թ. - ծննդյան 80-ամյակի առթիվ, ինչպես նաև մշակութային մեծ ավանդի համար պարգևատրվեց Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով

Ծանոթագրություններ

  1. ՈՎ ՈՎ Է. ՀԱՅԵՐ (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով). – Երևան. ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան. 2005 թ. -հատոր առաջին. - (հանրագիտարան). - ISBN 5-89700-026-3 
  2. ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջ. Ռաֆաել Աթոյանի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում (2011 թ.)

Արտաքին աղբյուրներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Rafael Atoyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Rafael Atoyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes