Poghos Haytayan
Quick Facts
Biography
Պողոս Կարապետի Հայթայան (օգոստոսի 15, 1935({{padleft:1935|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:15|2|0}}), Բեյրութ, Բեյրութի մարզ, Լիբանան - փետրվարի 6, 2017({{padleft:2017|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}}), Երևան, Հայաստան), հայ արվեստաբան։
Նկարիչ, արվեստաբան Արա Հայթայանի հայրն է։
Կենսագրություն
Պողոս Հայթայանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1946 թվականին ընտանիքով հայրենդարձել են։ 1961-1965 թթ. սովորել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1965-1970 թթ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1970-1982 թթ.` Հայաստանի հանրագիտարանում՝ խմբագրելով տասնմեկ հատոր։ 1982-1987 թթ. եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն, 1987-1992 թթ.` Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1992-1998 թթ.` Հայաստանի նկարիչների միության նախագահ։
Պողոս Հայթայանը հեղինակ է բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, գրքերի։ Հայ արվեստի շուրջ բազմաթիվ ելույթներ է ունեցել մամուլով, հեռուստատեսությամբ և ռադիոյով։
Պարգևներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2012)
- Մովսես Խորենացու մեդալ (2011)
- Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, 2016
Մեջբերումներ Պողոս Հայթայանի մասին
Պողոս Հայթայանը եվրոպական չափանիշներին համապատասխանող արվեստաբան է։ Նրա մի շարք հոդվածների առաջաբաններ կարող են թարգմանվել և զարդարել համաշխարհային արվեստաբանությունը»: Մարտին Միքայելյան |
Երկեր
- «55 կերպարվեստագետ. հայ կերպարվեստի կեսդարյա կրոնիկոն, 1962-2014», Պրինտ-Ինֆո, 2014
- Ռուբեն Ադալյան։ Ստեղծագործական ճանապարհի արձագանքներ, Պողոս Հայթայան, Սարո Սարուխանյան, Երևան։ Վան Արյան, 2002
- Էդուարդ Իսաբեկյան։ Ալբոմ։ Երևան։ Սովետական գրող, 1985