peoplepill id: petros-demirchyan
PD
Russia Armenia
1 views today
2 views this week
Petros Demirchyan
Armenian literary critic, translator, educator

Petros Demirchyan

The basics

Quick Facts

Intro
Armenian literary critic, translator, educator
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
74 years
Education
Yerevan State University
The details (from wikipedia)

Biography

Պետրոս Հակոբի Դեմիրճյան (մայիսի 30, 1950(1950-05-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր: Հայաստանի գրողների միության անդամ (1977):

Կենսագրություն

Պետրոս Դեմիրճյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 30-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայաստանի գրողների միության «Գրական թերթ»-ում աշխատել է որպես գրաքննադատության բաժնի գրական աշխատող, 1972-1998 թվականներին եղել է բաժնի վարիչ: 1998-2013 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում, ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմերում՝ զբաղեցնելով հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատուի պաշտոններ: Դասավանդել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում: 2010 թվականից ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ 2013 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։

Գրական գործունեություն

Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական և գրաքննադատական հոդվածների, որոնք տպագրվել են հայաստանյան և օտարերկրյա մամուլում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Էստոնիայում հայկական մշակութային ընկերության ստեղծմանն ու գործունեությանը, ընկերության «Վահագն» թերթի հրատարակմանը: 1990 թվականին կազմել (թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի հետ) և Բելգրադում հրատարակել է «Կնիժևնա րեչ» սերբական գրական թերթի` հայ գրականությանը նվիրված հատուկ համար (16 էջ): Հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ վարել է «Գրական անդաստան» և «Բանավեճի ակումբ» գրական-մշակութային հաղորդաշարերը:

Անդամակցություն

  • Հայաստանի գրողների միության անդամ
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Երկեր

  • Տիրան Չրաքյան /Ինտրա/ կամ «հեքիաթի» իրականությունը, Երևան, 2016:
  • Ինտրա. Ներաշխարհ, Երևան, 2006 (կազմել և արևելահայերեն ուղղագրության է փոխադրել Պ. Դեմիրճյանը)։
  • Վարք Ինտրայի, Երևան, 2003։
  • Ժամանակը և գրականության զարգացումը, Երևան, 1986։

Թարգմանություններ (ռուսերենից)

  • Վիտո Սանսոնե, Քարեր, որ հոգի ունեն, Երևան, 2009։
  • Ա. Գալանոպուլոս, Է. Բեկոն, Ատլանտիդա. առասպելի ետևում ճշմարտությունն է, Երևան, 1985։
  • Հարոլդ Դուբախ, Ռոբերտ Տաբեր, 1001 հարց օվկիանոսի մասին և 1001 պատասխան, Երևան, 1983։
  • Նիկոլայ Պետրովիչ, Զրույցներ գյուտարարության մասին, Երևան, 1980։
  • Վիկտոր Պեկելիս, Քո հնարավորությունները, մարդ, Երևան, 1979։

Պարգևներ

  • ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ՝ «Տիրան Չրաքյան /Ինտրա/ կամ հեքիաթի իրականությունը» մենագրության համար, 2016
  • ՀԳՄ «Գրական թերթ»-ի տարեկան 1-ին մրցանակի` գրականագիտություն անվանակարգում, 2016
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան Ոսկյա հուշամեդալ, 2015
  • ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակի` գրականագիտություն անվանակարգում, 2015
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2014
  • Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի կազմակերպության Ա. Ս. Գրիբոեդովի անվան գրական մրցանակ, 2014
  • Երևանի քաղաքապետի շնորհակալագիր, 2010
  • «Արաբկիր համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում, 2009
  • ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ՝ «Վարք Ինտրայի» մենագրության համար, 2004

Տես նաև

  • Հայաստանի գրողների միություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Petros Demirchyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Petros Demirchyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes