Petros Ayvazyan
Quick Facts
Biography
Պետրոս Կարապետի Այվազյան (1922, դեկտեմբերի 31, Գանձակ), հայ խորհրդային այգեգործ, սելեկցիոներ, կենսաբանական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980)։ ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1989)։ ՀԳԳԱ ակադեմիկոս (1994), Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998)։ Ղրիմի մարզի վաստակավոր խաղողագործ և պտղաբույծ (1958)։
Գ. Պ. և Վաչագան Այվազյանների հայրը։
Կենսագրություն
Ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 31-ին, Գանձակում։ 1950 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1965 թվականից ղեկավարել է նույն ինստիտուտի այգեգործության և գինեգործության ամբիոնը։
Հետազոտություններ
Մշակել է ընտրասերման աշխատանքների արագացման, պատվաստման ժամանակ մերձազգակցական ժառանգականության (աֆֆինիտետ) բարձրացման, թփերի արագ ձևավորման, բերքատու վազերի էտի մեթոդներ։ ՀԽՍՀ-ում կիրառել է խաղողի վազի երկար էտը։ Ստացել է խաղողի 38 նոր սորտ։
Այվազյանը 1953–1962 թվականներին Ուկրաինայում ստացել է խաղողի 7 փոփոխակներ։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- ԽՍՀՄ ԺՏՆՑ մեծ ոսկե (1961)
- ԽՍՀՄ ԺՏՆՑ փոքր ոսկե (1958), երկու մեծ արծաթե (1957), երեք բրոնզե (1957, 1958, 1959)
- ՀՀ Անանիա Շիրակացի մեդալ (2002)
Երկեր
- Խաղողագործություն, Երևան, 1975:
- Օգնություն խաղողագործին, Երևան, 1983:
- Խաղողագործության, խաղողի սելեկցիայի և ամպելոգրաֆիայի հիմունքներ, Երևան, 2003 (համահեղինակ)։
- Селекция виноградной лозы, Киев, 1960 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |