peoplepill id: petros-antaios
Petros Antaios
The basics
Quick Facts
The details (from wikipedia)
Biography
Պետրոս Անթեոս (Ստավրոս Յանակոպուլոս, 1920, Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն - 2002, Աթենք, Հունաստան), հույ] բանաստեղծ, կոմունիստ։
Աշխատություններ
Գրական ասպարեզ է մտել «Մեր ժողովրդի երգը» (1945) ժողովածուով։ Դիմադրության շարժմանն է նվիրված «Հերոսական արշավ» (1948) գիրքը։ Լույս են տեսել նրա «Մեծ տոնի նախօրեին» (1957), «Դրոշակավորը» (1961) պոեմները։ Վերջինս նվիրված է Մանոլիս Գլեզոսին։ Աթենքում 1963–1964 թվականներին հրատարակվել են «Հյուսիսային ոդիսական» պոեմը և «Բարձրացող մարդու երկիրը» ժողովածուն։ Ռուսերեն տպագրվել են «Հունաստանի ժպիտը» (1960), «Ձիթենու ձայնը» (1966), «Հողի դեմքը» (1967) ժողովածուները, «Պրոմեթեսի դատը» (1962) դրավան և «Հունաստանի ողբերգությունը» (1963) հոդվածների ժողովածուն։ 1949 թվականից ապրել է ԽՍՀՄ-ում։
Պետրոս Անթեոսը հայերեն
- Դրոշակավորը (պոեմ Մոնոլիս Գլեզոսի մասին), Ե., Հայպետհրատ, 1962, 42 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ա. Պողոսյան։
Ծանոթագրություններ
The contents of this page are sourced from Wikipedia article.
The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Petros Antaios is in following lists
By field of work
comments so far.
Comments
Credits
References and sources
Petros Antaios