Parouhi Tepelikyan
Quick Facts
Biography
Պարուհի Գաբրիելի Թեփելիկյան (1925, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 2008), հայ նկարչուհի:
Կենսագրություն
Պարուհի Թեփելիկյանը ծնվել է 1925 թվականին Ալեքսանդրիայում, Մեծ եղեռնից մազապուրծ հայ ընտանիքում: Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բուխարեստ: 1946 թվականին հայրենադարձել է: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:
Թեփելիկյանն իր բնանկարներում, նատյուրմորտներում ու դիմանկարներում արտահայտել է հայրենիքի հանդեպ տածած կարոտն ու սերը, ինչպես նաև իր նախնիների անցած դժվարին ու հերոսական ճակատագիրը: Թեփելիկյանը բազմաժանր ստեղծագործող է, անմնացորդ նվիրված արվեստին՝ տոգորված աշխատասիրությամբ, կատարողական վարպետությամբ:
Մահացել է 2008 թվականին:
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Բոստոնում, Ռումինիայում, Սանտյագոյում, Դամասկոսում, Քյոլնում, Վիեննայում: 2019 թվականին Երևանում SarGallery պատկերասրահում կազմակերպված «Նուրբ տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են քսանից ավելի նկարչուհիների աշխատանքներ, ներկայացվել են նաև Պարուհի Թեփելիկյանի ստեղծագործություններից:
Ստեղծագործություններ
Գրականություն
- Armenia Art cultural magazine, 1/2007,ISSN 1829-0272
Ծանոթագրություններ
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-03-17
- ↑ Պարուհի Թեփելիկյանի մասին Armenia Art մշակութային ամսագրում
- ↑ Նկարչուհիների կտավները՝ «Նուրբ տեսանկյուն»-ում