peoplepill id: papaz-aloyan
PA
Armenia
2 views today
2 views this week
Papaz Aloyan
Armenian artist

Papaz Aloyan

The basics

Quick Facts

Intro
Armenian artist
Places
Work field
Gender
Male
Place of birth
Vanadzor, Lori Region, Armenia
Age
73 years
The details (from wikipedia)

Biography

Փափագ Սուրենի Ալոյան (ԱԼՓԱ) (փետրվարի 28, 1951, Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Լոռի), հայ նկարիչ։

Կենսագրություն

ԱԼՓԱ 2011, հարցազրույց

1967 թ. ավարտել է Կիրովականի Ստեփան Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը։ 1972 թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի գեղանկարչության բաժինը։

1985-2001 թթ. աշխատել է Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում` որպես կերպարվեստի ուսուցիչ-խմբավար, այնուհետև` փոխտնօրեն։

2001 թվականից Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենն է։

1996-2013 թ. Հայաստանի նկարիչների միության Վանաձորի նկարիչների բաժանմունքի պատասխանատու քարտուղար։ 2013 թվականից Հայաստանի նկարիչների միության Լոռու մարզի նկարիչների բաժանմունքի նախագահն է։

60 -ամյակին նվիրված ցուցահանդես, 2011

1975 թվականից մասնակցում է միջազգային, միութենական, հանրապետական և համաքաղաքային ցուցահանդեսների։

  • 1987 թ.` ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
  • 1991 թ.` ՀՀ նկարիչների միության անդամ։
  • 2011 թ.` Մոնրեալի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։

Ցուցահանդեսներ

  • 1984 թ. հոկտեմբեր, Կիրովական
  • 1988 թ. մայիս, Երևան
  • 1992 թ. հոկտեմբեր, Փարիզ
  • 2001 թ. մայիս, Վանաձոր
  • 2011 թ. հոկտեմբեր, Վանաձոր

Պարգևներ

ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
  • 2011 թ. ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Մշակութային գործունեություն

Գեղանկարիչ-բանաստեղծ Փափագ Ալոյանն իր շուրջ 40 տարվա մանկավարժական գործունեությունը,

Ազատ Վարդանյան, ԱԼՓԱ, Մ. Միրիջանյան, Կարեն Աղամյան

ստեղծագործելը, պաշտոնավարելը, վեր է ածել յուրօրինակ նվիրումի` հանրապետությանը ծառայելով որպես գեղագետ ու լավագույն արժեքների պահպանման, զարգացման գործի անդավաճան նվիրյալ։

Անատոլի Ավետյան և Փափագ Ալոյան
ԱԼՓԱ և ընկերներ, 2011

1972 թ. Ավարտելով Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի գեղանկարչական բաժինը՝ Փ. Ալոյանը մանկավարժական գործունեություն է սկսում Վանաձորի հանրակրթական ոլորտում և

Հիշարժան օր Տիգրան Լ. Պետրոսյանի հետ

1995 թ. դառնում Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր անդամներից ու գեղարվեստի առաջին ուսուցիչներից մեկը։ 1975 թ. ի վեր, մասնակցելով միջազգային, միութենական, հանրապետական ցուցահանդեսների, բազմիցս ունենալով իր անհատականը, Փ. Ալոյանը փաստեց, որ Լոռու բնաշխարհում ապրում և ստեղծագործում է հայրենի եզերքն իր գունաշխարհով գովերգող բարձրարվեստ գեղանկարիչ։

Արթ Էքսպո 2013, Գյումրի

Նրա կտավներում (բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ և այլն) էական հատկանիշները հառնում են ներքին ոգեղենությամբ ու տարերքի ուժգնությամբ՝ համեմվելով, որքան էլ զարմանալի է, գունային մեղմ տոներով, համանվագ ինքնալրացմամբ։

Լոռվա Ձոր
ԱԼՓԱ և ընկերներ

1990 թ. հեղինակելով Ռուսաստանի Ադլեր քաղաքում տեղադրված «Հայոց անմեղ զոհերի անմար հիշատակին» խաչքար-հուշարձանը,

Արկադի Տեր-Թադևոսյանի հետ

նպաստում է հայ համայնքի գործունեությանը, հատկապես հայեցի կրթության ու դաստիարակության բնագավառում։

Ստեղծագործական և աշխատանքային ակտիվ գործունեության արդյունքում կազմակերպվեցին բազմաթիվ խմբային և անհատական ցուցահանդեսներ՝ արվեստասերներին հաղորդակից դարձնելով ոչ միայն տեղի, այլև մայրաքաղաքի, շրջանների, սփյուռքի նկարիչների գործերին։2001 թ. Հրատարակված «Անթեղ» բանաստեղծությունների ժողովածուն փաստեց, որ ի դեմս Փ. Ալոյանի ունենք նաև գողտրիկ բանաստեղծությունների հեղինակի։ Արվեստագետի ավանդը մինչև այժմ գնահատվել է տարբեր ատյաններից շնորհված պատվոգրերով, դիպլոմներով, շնորհակալագրերով, իսկ 2011 թ. Հունիսին Փափագ Ալոյանն ընտրվեց Միջազգային Ինֆորմատիզացիայի ակադեմիայի իսկական անդամ (Մոնրեալ)։ Այսօր էլ նա լի է ստեղծագործելու և հասարակական մանկավարժական գործունեությամբ իր բեղմնավոր աշխատանքը շարունակելու ավյունով։ Նրա բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ լրացնում են աշխարհի տարբեր երկրների հավաքածուները։

Ալբոմներ և գրքույկներ

  • 2001 թ. հրատարակվել է նրա «Անթեղ» բանաստեղծությունների գրքույկը։
  • 2011 թ. նկարչի 60-ամյակի կապակցությամբ հրատարակվել է ալբոմ, ուր զետեղված են հեղինակի ստեղծագործական գործունեության տարբեր ժամանակների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, բանաստեղծություններ ու ասույթներ։

Նրա բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ լրացնում են աշխարհի տարբեր երկրների հավաքածուները։

Մեջբերումներ Փափագ Ալոյանի մասին

«Մենք հպարտ ենք քեզնով, սիրելի Փափագ»։
Պրոֆ. Ազատ Վարդանյան
Ինֆորմատիզացիայի միջազգային Ակադեմիայի նախագահ, Մոնրեալ/Կանադա

«Փափագի արարած գեղանկարի սիմֆոնիան շռայլ գունախաղերով մխրճվում է կախարդված դիտողի հոգու գաղտնարանները` նրան փոխանցելով Վարպետի մաքրասուրբ երևակայության սավառնումների շլացուցիչ էներգիան…»
Մ. Միրիջանյան
Արահետ ամսագրի գլխավոր խմբագիր

«ԱԼՓԱ –ի կտավներում էական հատկանիշները հառնում են ներքին ոգեղենությամբ ու տարերքի ուժգնությամբ` համեմվելով, որքան էլ զարմանալի է, գունային մեղմ տոներով, համանվագ ինքնալրացմամբ։»
Սամվել Խալաթյան
Դրամատուրգ, ՀՀ մշակույթի Վաստակավոր գործիչ

«…ԱԼՓԱ-ի կտավներում հայրենի եզերքի հետ հանդիպման ջերմությունն ակամա փոխանցվում է դիտողին, և կարծես ճամփորդում ենք նրա հետ՝ ինքնուրույն բացահայտելով հրաշք բնաշխարհի ձգողական գեղեցկության նորանոր գաղտնիքները… Նրա ստեղծագործությունները լի են լույսով և դրական էներգիայով։ Կոմպոզիցիոն լուծումները, հագեցած գունագամման, մտածողության արտահայտչականությունը, հեղինակի անհատական լեզուն, տաք և սառը երանգների խաղը ծնում են աներևակայելի ԼՈՒՅՍ։ Նկարչի որոշ գործեր ասես գեղանկարչական նովելներ լինեն, որտեղ շռայլորեն միահյուսվում են երաժշտությունն ու պոեզիան…»
Ռուզաննա Մխիթարյան
Վանաձորի կամերային երգչախմբի և Գուգարաց թեմի Ս. Նարեկացի եկեղեցու հոգևոր երգչախմբի Գեղարվեստական ղեկավար

«Իմ տան պատին փակցված փոքրիկ նկարից մի մեծ, շատ մեծ աշուն է ինձ հառնում; Աշունները գալիս ու գնում են, աշունների գույները խամրում են, բայց միշտ վառ ու գունեղ են իմ նկարի աշնան գույները։ Իմ նկարում աշունն ասես փթթում է, փոթորկվում ու ինքն իրենից ելնում է։ Իմ նկարի աշունն ասես ինձ հետ խոսում է իմ ընկերոջ` գեղանկարիչ Փափագ Ալոյանի հանգով, նրա արարած գույներով, ու մենք ներդաշն զրույցի մեջ ենք հավետ…»
Գագիկ Անտոնյան
Կանաչ Լոռի բնագիտական, բնապահպանական ամսագրի գլխավոր խմբագիր

Պատկերասրահ

«Իմ կտավներում գույնից առաջ ջերմություն կա…»
ԱԼՓԱ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Papaz Aloyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Papaz Aloyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes