Pap
Quick Facts
Biography
Պապ Պարթև (313 - 349, Աշտիշատ, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք), հայ զինվորական Մեծ Հայքում։
Ամենայն Հայոց կաթողիկոսներ՝ Հուսիկ Ա Պարթևի (295-374) որդին և Ներսես Մեծի (329-373) հայրը, Աթանագինեսի (313-349) երկվորյակ եղբայրը, Գրիգորյանների հոգևորական տոհմից։
Ծագումը
Պապը սերվում է Գրիգորյանների հայ ազնվական-հոգևորական տոհմից, որի հիմնադիրը՝ Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչն էր։ Լուսավորիչները սերվում էին պարթևական Սուրենի պահլավ տոհմից, որը իր հերթին Պարթև Արշակունիների հեռավոր ճյուղն էր։ Նրա հայրը՝ Հուսիկ Ա Պարթևը 341-347 թվականներին եղել է Ամենայն Հայոց կաթողիկոս։
Մայրը, որի անունն անհայտ է, Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծ-ի դուստրն էր։ Նրա նախնիները սերում են Արշակ Ա Պարթևից, ով մ․թ․ա․ 240-ական թվականներին ենթարկվում Սելևկան տերությանը, իսկ հետագայում հիմնադրեց Պարթևական տերությունը, որը գոյատևեց շուրջ 400 տարի․ Պարթևստանում մինչև 224 թվականը, իսկ Մեծ Հայքում մինչև 428 թվականը։
Կենսագրություն
Պապը ծնվել է 313 թվականին, Ամենայն Հայոց կաթողիկոս Հուսիկ Ա Պարթևի և Հայոց արքա Տրդատ Գ Մեծ-ի անհայտ անունով դստեր ընտանիքում։ Ուներ երկվորյակ եղբայր՝ Աթանագինեսը։ Ամուսնացել էր Խոսրով Գ Կոտակի դստեր՝ Վարազդուխտի հետ։ Ուներ մեկ որդի՝ Վրիկը, որի մայրը հարճ էր
Մահացել է եղբոր՝ Աթանագինեսի հետ, 349 թվականին, Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի Աշտիշատ քաղաքում։