Onik Grigoryan
Quick Facts
Biography
Օնիկ Կարոյի Գրիգորյան (հուլիսի 25, 1978, Իվանյան - ապրիլի 2, 2016, Ջեբրայիլ), Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար ԹԳ (թիկունքի գծով) տեղակալ, փոխգնդապետ, զոհվել է քառօրյա պատերազմի մարտական գործողությունների ժամանակ։
Կենսագրություն
Օնիկը ծնվել է 1978 թվականի հուլիսի 25–ին Ասկերանի Խրամորթ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղիդպրոցում և ծառայության անցել Պաշտպանության բանակի շարքերում։ Մեկ տարի անց՝ 1996 թվականին Օնիկին շնորհվել է լեյտենանտի կոչում և նա նշանակվել է դասակի հրամանատար։ Ավարտել է Արցախի Պետական համալսարանի «Ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն» բաժինը և աշխանքի անցել Իվանյան գյուղի միջնակարգում դպրոցում՝ որպես զինղեկ։ Ամուսնանալուց հետո ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, շառայության ընթացքում եղել է տարբեր սահմանային զորամասերում, 2016 թվականի հունվարին նշանակվել է ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի ու կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ։
Քառօրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանն ու ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը օգնության են հասել 112 դիրքի զինվորներին։ Ադրբեջանական բանակի դեմ մղած մարտական գործողությունների ընթացքումխմբի տղաները զոհվել են։
Ամուսնացած էր, ունի երկու երեխա։
Պարգևներ
- «Ծովակալ Իսակով» մեդալ
- «Մարտական ծառայություն» մեդալ
- «Նելսոն Ստեփանյան» մեդալ
- «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալ
- «Անբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներ
- «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի, իսկ ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» շքանշաններ (հետմահու)
Ծանոթագրություններ
- ↑ «ԼՂՀ զոհերի ցուցակը, որոնց հուղարկավորության մասին առանձին չենք հայտնել. Արծրուն Հովհաննիսյան»։ Հայաստանի Հանրային Ռադիո (hy-AM)։ Վերցված է 2019-04-02
- ↑ «Օնիկ Գրիգորյան` պարզապես հայրենիքին նվիրված մարդ։»։ artsakhtert.com։ Վերցված է 2019-04-02