Nvard Khojanetyan
Quick Facts
Biography
Նվարդ Աղաջանի Խոջանեթյան (1897, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբեր 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, ՀԽՍՀ ԳԽ նախագահի տեղակալ, ԽՄԿԿ անդամ (1940)։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի գիմնազիան, այնուհետև աշխատանքի է անցել Նոր Բայազետում որպես ռուսաց լեզվի դասատու։ 1919 թվականին մեկնել է Խարկով և ավարտել տեղի կանանց բարձրագույն դպրոցի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Վերադարձել է Հայաստան և շարունակել մանկավարժական գործունեությունը Նոր Բայազետի, ապա Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոցում, կոոպերատիվ տեխնիկումում, տնտեսագիտության ինստիտուտում, նորաբաց կոմունիստական համալսարանում։ Եղել է Երևանի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, իսկ 1941 թվականից երկար տարիներ աշխատել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի տնօրեն։