Nugzar Avaliani
Quick Facts
Biography
Նուզգար Շալվովիչ Ավալիանի (վրաց.՝ ნუგზარ ავალიანი, 1942 - մարտի 8, 2014(2014-03-08), Քութայիս, Վրաստան), վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (2009-2014):
2013 թվականի Վրաստանի նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածուներից մեկը:
Կենսագրություն
Ծնվել է 1942 թվականին Վրաստանի ԽՍՀ-ում: Բարձրագույն կրթությունը ստացել է Թբիլիսիի պետական համալսարանում, որտեղ ստացել է շինարար-ինժեների մասնագիտական որակավորում: 1964 թվականին դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ:
Նուգզար Ավալիանին եղել է ԽՄԿԿ ավտոգործարանային շրջկոմի առաջին քարտուղարը, ինչպես նաև Քութայիս քաղաքի, Ծղալտուբոյի և Տղիբուլի շրջանների կոմկուսակցությունների ղեկավարը: Կրթություն է ստացել նաև Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում: 1983 թվականին ավարտել է Մոսկվայում գտնվող ԽՄԿԿ Կենտրոնակա կոմիտեին առընթեր գործող հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան:
Եղել է ԽՍՀՄ պատմական գիտությունների թեկնածու: Լճացման տարիներին մասնակցել է Վրաստանում կոմունիստական ռեժիմի վերակառուցման աշխատանքներին: 2009 թվականին դարձել է Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար՝ փոխարինելով գեներալ Պանտելեմոն Գեորգաձեին:
2013 թվականի Վրաստանի նախագահական ընտրություններում հավաքել է 663 ձայն (0.04%): 2014 թվականի հունվարի 31-ին Նուգզար Ավալիանին ենթարկվել է ավտվթարի, որի արդյունքում լրջորեն վնասվել է: 2014 թվականի մարտի 8-ին Նուգզարը մահացել է:
Ծանոթագրություններ
- ↑ საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი, Biographical Dictionary of Georgia — 2001.<a href="https://wikidata.org/wiki/Track:Q58357743"></a>
- ↑ Информационное сообщение о пленуме «Единой коммунистической партии Грузии»//СКП-КПСС
- ↑ ВИДЕО: предвыборное выступреление кандидата в Президенты Нугзара Авалиани
- ↑ Биография руководителя Единой Коммунистической партии Грузии – товарища Нугзар Шалвович Авалиани//КПРФ
Կենսագրություն Վրաստան |