Norayr Yengibaryan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորայր Ենգիբարյան (այլ կիրառումներ)
Նորայր Բագրատի Ենգիբարյան (նոյեմբերի 12, 1941(1941-11-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, աստղագետ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1982)։
Կենսագրություն
1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1963-1966 թվականներին սովորել է ասպիրանտուրայում: 1968 թվականին Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուական թեզը:
1980 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ։ Աշխատել ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում, եղել Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդների բաժնի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են ֆունկցիաների տեսությանը, ինտեգրալ հավասարումներին և ճառագայթման տեղափոխման տեսությանը։ Ստեղծել է ինտեգրալ օպերատորների, այդ թվում Վիներ-Հոպֆի տիպի օպերատորների, ֆակտորացման ոչ գծային հավասարումների տեսությունը, կառուցել է Լորանի բազմապատիկ շարքերի նորմալ զուգամիտության տիրույթները։ Մշակել է ճառագայթման տեղափոխման գծային և ոչ գծային խնդիրների լուծման նոր մեթոդներ։
Անդամակցություն
- Միջազգային մաթեմատիկական և աստղագիտական միությունների անդամ
Ծանոթագրություններ
- ↑ «Լրանում է մաթեմատիկոս Նորայր Ենգիբարյանի 70-ամյակը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2020-02-23
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից,որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |