Norayr Grigoryan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Նորայր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Նորայր Գրիգորի Գրիգորյան (հունվարի 8 (21), 1911, Բաքու, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1994(1994-01-25), Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարագետ-տեխնոլոգ, կոնստրուկտոր: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1991):
Կենսագրություն
Նորայր Գրիգորյանը ծնվել է 1911 թվականի հունվարի 8-ին, Բաքվում: 1931 թվականին ավարտել է Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտը, 1932 թվականին ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկայի բարձրագույն ուսումնարանը: 1935 թվականից աշխատել է «Դինամո» էլեկտրամեքենաշինական գործարանում, ապա՝Մոսկվայի Գուբկինի անվան նավթի և գազի ինստիտուտում: Եղել է խորհրդային առաջին հակատանկային ռեակտիվ հաստոցային նռնականետների գլխավոր կոնստրուկտորը:
Աշխատանքները վերաբերում են նավթի փոխադրման և պահեստավորման խնդիրներին, քարշային շարժիչների նախագծմանը, էլեկտրահորատման նոր եղանակների մշակմանը, հակատանկային ռեակտիվ նռնականետների և հրանոթների ստեղծմանը:
Մահ
Նորայր Գրիգորյանը մահացել է 1994 թվականի հունվարի 25-ին, Մոսկվայում:
Պարգևներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1947):
- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ (1984):
- Ստալինյան մրցանակի դափնեկիր (1984):
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան:
- «Պատվո նշան» շքանշան (1940):
Երկեր
- Эффективность вскрытия пласта перфорацией в зависимости от типа бурового раствора // Нефт. хоз-во. 1973. № 11. С. 15-19. (համահեղինակ)
- Теория и расчет действия взрыва кумулятивных зарядов на корпус перфоратора. - «Труды Всесоюз. науч.-исслед. ин-та геофиз. методов разведки», вып. V. М., «Недра», 1964, с. 3-33 с ил.
- Экспериментальные исследования действия взрыва-кумулятивных зарядов на корпус перфораторов. - «Труды Всесоюз. науч.-исслед.-ин-та геофиз. методов разведки», вып. V. М., «Недра», 1964, с. 34-61 с-ил.
- Деформация корпуса кумулятивного перфоратора в. жидкой среде.- В кн.: Прикладная геофизика, вып. 43. М., «Недра», 1965,. с. 139-162.
- Состояние и перспективы вскрытия пластов стреляющими перфораторами.- «Нефтяное хозяйство», 1971, № 4 с. 33-38.
- Пометун Д. Е., Горбенко Л. А. Прострелочные и взрывные работы в скважинах. М., Недра, 1972, 280 с.
- Краткий справочник по прострелочно-взрывным работам в скважинах / Под ред. Н. Г. Григоряна. М., Недра, 1970.
- Вскрытие нефтегазовых пластов стреляющими перфораторами. - М.: Недра, 1982.
- Состояние и перспективы вскрытия продуктивных пластов в нефтяных и газовых скважинах стреляющими перфораторами // Совершенствование вскрытия, испытания и освоения продуктивных пластов в эксплуатационных и разведочных скважинах. М.: Недра, 1969.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 712:
- ↑ Григорян Норайр Григорьевич
Աղբյուրներ
- Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т.3.-Ер.:"Амарас", 2005, 388 с. +78 ил., с 38-51
- Мамулов С. С. Удивительный народ из страны чудес. Книга 4. М., 2005