Norayr Davtyan
Quick Facts
Biography
Նորայր Զավենի Դավթյան, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։
Կենսագրություն
Ծնվել է Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում։ 8-ամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի դասարան, որից հետո ավարտել է Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, այնուհետև՝ Կոնսերվատորիան՝ ստանալով նվագախմբի դիրիժորի մասնագիտություն։
Երաժշտական կարիերան սկսվել է 1970 թվականից, երբ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախումբը հրավիրեց ընդգրկվել խմբում՝ որպես քամանչահար և բամբիռահար, այնուհետև՝ դիրիժոր։ Շուրջ 27-28 տարի ղեկավարել է Կոնսերվատորիայի ուսանողական ազգային նվագարանների նվագախումբը։ 1988 թվականից դասավանդում է Կոնսերվատորիայում։
Համերգներով հանդես է եկել աշխարհի 35 երկրներում։ 2012 թվականին մասնակցել է Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին, իսկ 2013 թվականի նոյեմբերին 3-ին համերգ է ունեցել Բուենոս Այրեսի, Կորդովայի և Սան Պաուլոյի հայ համայնքներում՝ նվիրված Կոմիտասի 144-ամյակին։
Պարգևներ
- ՀՀ վաստակավոր արտիստ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2017