peoplepill id: norayr-adalyan
NA
Russia
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

The details (from wikipedia)

Biography

Նորայր Մարտիրոսի Ադալյան (հուլիսի 30, 1936(1936-07-30), Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2009), Հայաստանի գրողների միության անդամ 1966 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1966 թվականից:

Կենսագրություն

Ծնվել է Սիմֆերոպոլ քաղաքում (Ղրիմ)։ 1960 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1961-1962 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1966 թվականին «20-30-ական թվականների սովետահայ պատմվածքը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1982-1986 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Շոգ ամառ» (Երևան, 1968), «Խաղաղ զորանոցներ» (Մոսկվա- 1979), «Թխակարմիր ձի» (Երևան, 1984), «Վկան» (Մոսկվա, 1987) գրքերը։

Նրա պատմվածքները թարգմանվել են նաև վրացերեն, բելառուսերեն, լատիշերեն, բուլղարերեն, սլովակերեն, անգլերեն, գերմաներեն, Հնդկաստանի մի քանի լեզուներով։ Պատմվածքների հիմքով նկարահանվել է «Վերջին կիրակին» գեղարվեստական կինոնկարը (1984)։ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել են Նորայր Ադալյանի «Ներկաներ և բացականեր» (1985), «Սպանության վկաները» (1991), «Կինը և Տղամարդը» (1997) պիեսները, «Գարուն» ամսագիրը 1994 թվականի մարտյան համարում ընթերցողին ներկայացրեց գրողի «Սև և սպիտակ ստեղներ» դրաման։

Պարգևներ, մրցանակներ

  • Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1981 թվականի դափնեկիր («Մենախոսության ժամեր» պատմվածքների ժողովածուի համար)։
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ («Սև քառակուսի կարմիր անապատում» վեպի համար), 2009։
  • ՀԳՄ Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ «Աշնանային շրջան» պիեսների համար, 2017 թվական

Երկեր

  • Ետ մի նայիր (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1963, 168 էջ։
  • Կարկանդակները (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1964, 12 էջ։
  • Շոգ ամառ (վիպակ), Երևան, «Հայաստան», 1965, 152 էջ։
  • Արագածի ձյուները (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1967, 116 էջ։
  • Սովետահայ պատմվածք (մենագրություն), Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1968, 233 էջ։
  • Խաղաղ զորանոցներ (վեպ), Երևան, «Հայաստան», 1973, 292 էջ։
  • Քննադատության ժամանակը (հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1977, 352 էջ։
  • Մենախոսության ժամեր (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 304 էջ։
  • Կապույտ Երզնկա (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 183 էջ։
  • Ընտիր երկեր, 1986։
  • Ճամփաներ և ճամփորդներ (գրականագիտական հոդվածներ), Երևան, «Սովետական գրող», 1988, 256 էջ։
  • Եփրատ, 1990։
  • Վահան Թոթովենց. կենսապատում, 1992։
  • Սփյուռքի բարեկամիս, 1995։
  • Դավայաթաղ, 1997։
  • Ապոկալիպսիս, Լոս Անճելես-Գալիֆորնիա, Արաքս տպարան, 1999։
  • Թաղման թափոր (պատմվածքներ), Երևան, «Վան Արյան», 2000, 136 էջ։
  • Տեսիլք (վիպակ), Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2004, 90 էջ։
  • Մրջնանոց (վեպ), 2006։

Ն. Ադալյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

  • Ռյունոսկե Ակուտագավա, Թավուտում (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1964, 61 էջ։ Բովանդակությունը՝ Ռասյոմոնի դարպասը; Տարօրինակ պատմություն; Օրիորդ Ռոկամոնիան; Թավուտում:

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 21-22 
  3. Նորայր Ադալյան (1999)։ Ապոկալիպսիս։ Լոս Անճելես-Գալիֆորնիա: Արաքս տպարան։ էջ շապիկի 4-րդ էջ 
  4. Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհելու մասին
  5. ««ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ-2017 «  Հայաստանի Գրողների Միություն»։ wua.am։ Վերցված է 2018-02-09 

Արտաքին հղումներ

  
  Չափորոշչային վերահսկողություն
  
  Չափորոշչային վերահսկողություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 62
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Norayr Adalyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Norayr Adalyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes