Ninel Gharajyan
Quick Facts
Biography
Նինել Մաթևոսի Ղարաջյան (1916, հունվարի 10, Հոբարձի - 2001, հունվարի 22), Հայաստանի առաջին կին օդաչուն։
Կենսագրություն
Նինել Ղարաջյանը ծնվել է 1916 թվականի հունվարի 10-ին, Հոբարձի գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է մանկավարժական տեխնիկումում և ավարտել է 1936 թվականին։ 1935 թվականին ընդունվել է աերո ակումբի օդաչուական դպրոցը։ Առաջին թռիչքը կատարել է 1935 թվականի ապրիլի 29-ին Երևանի օդանավակայանում՝ 600 մ բարձրությունից։ Այնուհետև հաջորդեցին մի շարք այլ թռիչքներ, այդ թվում՝ այն ժամանակ ընդունված ագիտ-թռիչքներ տարբեր շրջաններում, մասնավորապես Ստեփանավանում։ Թբլիսիում կատարել է նաև առաջին՝ հապաղումով պարաշուտային թռիչքը։ Ընդհանուր առմամբ կատարել է 14 պարաշյուտային թռիչք և օդանավի 25 ինքնուրույն թռիչք։
1938-1941 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1936 թվականին Կոմերիտմիության Երևան քաղաքային կոմիտեն նրան հեռացրել է կոմսոմոլից, սակայն ՀԼԿԵՄ կենտրոնը չի հաստատել այդ որոշումը։ ՍՄԿԿ անդամ ՝ 1941 թ։ 1947 թվականից հետո աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, եղել է ՍՄԿԿ պատմության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդել է։ Եղել է ՀԼԿԵՄ IX համագումարի (1935 ) և ՀամԼԿԵՄ X համագումարի (1936) պատվիրակ։
2014 թվականին Երևանի Խորենացի 26 հասցեում բացվել է Նինել Ղարաջյանի անվան հուշատախտակը այն տան պատին, որտեղ նա ապրել է 1960 թվականից մինչև իր կյանքի վերջ՝ 2001 թվականը։
Պարգևներ
Պարգևատրվել է բաղմաթիվ մեդալներով, պատվոգրերով։ Ստացել է ՀԽՍՀ Գերագույն Սովետի պատվոգիր (1972 թ. դեկտեմբերի 8-ին)։ Հայրենի գյուղը նրանշնորհել է պատվավոր կոչում (1991,17 օգոստոս)։