Nerses Tovmasyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսես Ռաֆայելի Թովմասյան (հունվարի 3, 1910(1910-01-03), Խեք - նոյեմբերի 17, 1989(1989-11-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)։
Կենսագրություն
Ներսես Թովմասյանը ծնվել է 1910 թվականի հունվարի 3-ին Խեք գյուղում (Հայք, Հայոց ձոր գավառում։ 1937 թ. ավարտել է Երևանի համալսարանը։ 1963-1966 թվականներին եղել է Երևանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, 1967-1968 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ։ 1968 թվականից նույն ինստիտուտի տնտեսագիտական պատմության և տնտեսագիտական մտքի պատմության բաժնի վարիչն է։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի միջին դարերի տնտեսագիտական մտքի պատմության, մարքսիստական քաղաքատնտեսության հարցերին, արդի բուրժուական քաղաքատնտեսության քննադատությանը։
Երկեր
- Աշխատավարձի ժամանակակից բուրժուական տեսությունների ռեակցիոն էությունը։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1955։
- Սոցիալիստական էկոնոմիկայի զարգացումը Բուլղարիայի Ժողովրդական ռեսպուբլիկայում։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1957։
- Սպառողական կոոպերացիայի ծագումը և զարգացումը Հայաստանում։ Կ. Պ. Կարագյան, պատ. խմբ. Ն. Ռ. Թովմասյան, Երևան, ԵՊՀ, 1957։
- Ժամանակակից ռևիզիոնիզմի քննադատությունը քաղաքատնտեսության հարցերում։ Ն. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1959։
- Հավելյալ արժեքի թեորիան Մարքսի տնտեսական ուսմունքի անկյունաքարն է։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1959։
- Դավիդ Ռիկարդոյի արժեքի թեորիան։ Դասախոսություն տնտեսական ուսմունքների պատմության դասընթացից, Ն. Ռ. Թովմասյան, Երևան, ԵՊՀ հրատ., 1959:
- Մանրբուրժուական տնտեսագիտության քննադատության ուրվագծեր։ (XIX դար)։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1961։
- Շինարարության էկոնոմիկա։ Դասագիրք, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Բ. Ս. Միրզոյան, Երևան, Հայպետհրատ, 1963։
- Արդի հակամարքսիստական քաղաքատնտեսության քննադատության ուրվագծե։ Ն. Ռ. Թովմասյան, Երևանի պետական համալսարան, Երևան, Հայպետհրատ, 1963։
- Տնտեսագիտական ուսմունքների պատմություն (մինչև մարքսիզմի առաջացումը)։ Ուսումնական ձեռնարկ, Թովմասյան Ն. Ռ., խմբ. Գաբուչյան Վ., Երևան, «Լույս», 1965։
- Տնտեսագիտական հիմունքների պատմություն, Երևան, 1965։
- Գրիգոր Տաթևացու սոցիալ-տնտեսագիտական հայացքները։ [Գիտական ուսումնասիրություն], Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Միտք», 1966։
- Արտադրողական և անարտադրողական աշխատանք։ Վ. Ս. Ներկարարյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1970։
- Հայ սոցիալ-տնտեսագիտական միտքը IX-XIVդարերում։ Թովմասյան Ներսես Ռաֆայելի, Երևան, «Հայաստան», 1970, 463 էջ։
- Ֆրիդրիխ Էնգելս Կյանքը և գործը։ Զ. Գ. Բաշինջաղյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1971։
- Հայ սոցիալ-֊տնտեսագիտական միտքը վաղ Միջնադարում, հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն, 1973։
- Ժամանակակից բուրժուական և ռեֆորմատորական քաղաքատնտեսության հիմնական ուղղությունների քննադատությունը։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1974։
- Հայ սովետական տնտեսագիտական մտքի պատմության ուրվագծեր։ Ն. Ռ. Թովմասյան, Մ. Ա. Գրիգորյան, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1976։
- Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը։ Շ. Ս. Մարգարյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1979։
- Սոցիալ-տնտեսագիտական միտքը Հայաստանում XV-XVIII դարերում։ Ն. Ռ. Թովմասյան, ՀՍՍՀ ԳԱ. Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982:
- Հայկական ՍՍՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակային կոմպլեքսային ծրագիրը։ Մ. Խ. Քոթանյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, ՀՍՍՀ ԳԱ, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևա, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982:
- Հայ տնտեսագիտական մտքի պատմության ուրվագծեր։ Ն. Ռ. Թովմասյան, Հ. Հ. Թամրազյան, Գ. Թ. Պապիկյան, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1988։
Ծանոթագրություններ
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր | |
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | |
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն |