Naira Avagyan
Quick Facts
Biography
Նաիրա Մակիչի Ավագյան (օգոստոսի 4, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, լեզվաբան, թարգմանիչ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, 60-ից ավելի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ։
Կենսագրություն
Ծնվել է 1967 թվականի օգոստոսի 4-ին՝ Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ Ստացել է երաժշտական կրթություն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում։ 1985 թվականին ընդունվել, 1990-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը ռոմանագերմանական լեզուներ և գրականություն մասնագիտությամբ՝ ստանալով բանասեր, մանկավարժ և թարգմանչի որակավորում։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Մանկավարժական գործունեություն
1991 - 1993 թվականներին աշխատել է «Անանիա Շիրակացի» համալսարանում։ 1991 թվականից դասախոսում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնում։ 2013 թվականին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ լեզվաբանություն մասնագիտությամբ։
Գիտական գործունեություն
Նաիրա Ավագյանը հեղինակ է մի քանի տասնյակ գրքերի, հոդվածների և այլ գիտական աշխատությունների։ Համահեղինակ է 2013 թվականից 2017 թվականների անգլերենի պետական ավարտական միասնական քննությունների շտեմարաններին։
Համահեղինակ է 2004 թվականին տպագրված «A Practical English Grammar», 2011 թվականին տպագրված «A Basic English Grammar. Syntax (with exercises)» և «A Basic English Grammar. Morphology (with exercises)» դասագրքերին։ 2014 թվականին տպագրվել է «A Step to Wider English» ուսումնական ձեռնարկը բուհերի ուսանողների համար։ 2016 թվականին լույս է տեսել «Legends and Tales» ձեռնարկը տնային ընթերցանության համար։ 2017 թվականին հրատարակվել է «Philosophical Quotes» գիրքը։ Տասնյակից ավել անգլերեն դասագրքերի, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկների խմբագիր է։