Nadegda Beglaryan
Quick Facts
Biography
Նադեժդա Պետրոսի Բեգլարյան (ապրիլի 4, 1927(1927-04-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաբան-գենետիկ: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1974):
Կենսագրություն
Նադեժդա Բեգլարյանը ծնվել է 1927 թվականի ապրիլի 4-ին, Երևանում: 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: 1953 թվականց աշխատում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: 1980-1990 թվականներին եղել է գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, 1981-1991 թվականներին` «Գենետիկական միջտարածաշրջանային գիտական խորհրդի նախագահ»:
Ուսումնասիրել է բարձրակարգ բույսերի ժառանգականության և փոփոխականության վրա ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցությունը, բացահայտել գիբերելինի գենետիկական ակտիվությունը, նրա դերը բույսի ժառանգական ապարատում (ներդրվել է գործնական գյուղատնտեսության մեջ): Ստացել է ընտրասերման տեսակետից հեռանկարային, գեղազարդիչ և գյուղատնտեսական բույսերի բազմաթիվ մուտանտ ձևեր:
Երկեր
- Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը միչուրինյան բիոլոգիայի լույսի տակ, Երևան, 1954:
- Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը, Երևան, 1956:
- Մատերիալիզմի պայքարը իդեալիզմի դեմ բիոլոգիայում: Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, ՀՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, Ա. հ., 1957:
- Չարլզ Դարվին: [Կյանքն ու գործունեությունը], Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1958:
- Ժան Բատիստ Լամարկ: Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Երևան, Ա. հ., 1975:
- Գիբերելինները դեկորատիվ ծաղկաբուծության սելեկցիայում, Երևան, 1992:
- Էվոլյուցիոն տեսություն: (Ուսումնական ձեռնարկ), Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1998:
- Ընդհանուր կենսաբանություն: (Դասագիրք), Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Թռչունյան Արմեն Համբարձումի,[խմբ.] | Երևանի պետական համալսարան, Երևան,Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005:
- Գյուղատնտեսության մեջ ծխախոտի մշակման գործում՝ բուսական հորմոն գիբերելաթթվի (ԳԹ) կիրառման հեռանկարները: Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, ՄկրտչյանՄելանյա Ժորայի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատա(ակչություն, 2006:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 222:
- ↑ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1954)։ Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը միչուրինյան բիոլոգիայի լույսի տակ։ ՀՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ
- ↑ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1956)։Բատիկյան Հրանտ Գևորգի, ed.։ Ձեռքբերովի հատկությունների և հատկանիշների ժառանգման պրոբլեմը։ Երևան: ԵՊՀ
- ↑ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1957)։ Մատերիալիզմի պայքարը իդեալիզմի դեմ բիոլոգիայում։ ՀՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն։ Երևան: Ա.հ
- ↑ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1958)։ Չարլզ Դարվին: Կյանքն ու գործունեությունը։ Գիտա-հանրամատչելի սերիա։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ
- ↑ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1975)։ Ժան Բատիստ Լամարկ: Դասախոս։ Երևան: Ա. հ
- ↑ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1992)։ Գիբերելինները դեկորատիվ ծաղկաբուծության սելեկցիայում =: Гиббереллины в селекции декоративного цветоводства։ Երևան: Հայաստան
- ↑ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (1998)։ Էվոլյուցիոն տեսություն: Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808402652
- ↑ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի (2005)։ Ընդհանուր կենսաբանություն: (Դասագիրք) (հայերեն)։ Երեւանի համալս. հրատ։ ISBN 9785808406681 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Բեգլարյան Նադեժդա Պետրոսի, Մկրտչյան Մելանյա Ժորայի (2006)։ Գյուղատնտեսության մեջ ծխախոտի մշակման գործում՝ բուսական հորմոն գիբերելաթթվի (ԳԹ) կիրառման հեռանկարները։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ։ ISBN 9785808407480