Mychayl Romanowytsch Halaktyonow
Quick Facts
Biography
Միխայիլ Գալակտիոնով (ռուս.՝ Михаил Романович Галактионов, 1897, Կիև, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1948(1948-04-05), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից, ռազմական պատմաբան և լրագրող:
Կենսագրություն
Միխայիլ Գալակտիոնովը ծնվել է 1897 թվականին Կիևում: Ավարտել է Կիևի համալսարանը, ծառայել ցարական բանակում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է ենթասպա:
1918 թվականին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, մասնակցել էՌուսաստանի քաղաքացիական պատերազմին: 1920 թվականին Գալակտիոնովն ավարտել է Մ. Վ. Ֆրուզեի ռազմական ակադեմիան: Հետպատերազմյան շրջանում դասավանդել է տարբեր ռազմական բուհերում:
1930-ական թվականներին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանական խորհրդի խմբում: 1937 թվականին կեղծ տեղեկությունների պատճառով հեռացվել է աշխատանքից և կուսակցությունից: Կես տարի հետո վերականգնվել է կուսակցությունում:
Հայրենական մեծ պատերազմի սկզբում աշխատել է «Կարմիր Աստղ» թերթում, միաժամանակ` նաև քարոզչական բաժնում: Հեղինակ է ռազմական-պատմական թեմաներով բազմաթիվ հոդվածների: Եղել է «Կարմիր աստղի» խմբագրական խորհրդի անդամ: 1943 թվականի օգոստոսի 29-ին Գալակտիոնովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
Պատերազմի ավարտից հետո եղել է «Պրավդա» թերթի ռազմական բաժնի պատասխանատուն: 1946 թվականին գործուղվել է ԱՄՆ:
Մահ
1948 թվականի ապրիլի 5-ին ինքնասպանություն է գործել: Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:
Պարգևներ
- Լենինի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (23.09.1945)
Երկեր
Գրքեր
- Темпы операций. - М.: Воениздат, 1936 - 422 с.
- Марнское сражение. - М.: Воениздат, 1938 - 80 с.
- Марна. - М.: Воениздат, 1939. - 64 с. - (Библиотека красноармейца)
- Просчеты германского командования в планировании войны. - М.: Воениздат, 1942 - 24 с.
- О роли второго фронта против Германии в первую мировую войну. - М.: Госполитиздат, 1943 - 18 с.
Հոդվածներ
- Броня и мотор. Война и революция. 1932. № 4.
- Стратегическая и тактическая подвижность современных армий. Книга и оборона СССР. 1932. № 14.
- Артиллерия и танки. Война и революция. 1932. № 11-12.
- Танк Кристи. Война и революция. 1933. № 11-12.
- Подвижность и маневр будущего. Книга и оборона СССР. 1934. № 1.
- Мото-мехсилы и авиация в операции «Канны». Война и революция. 1934. № 7-8.
- Английская стратегия и Антанта. Военно-исторический журнал. 1940. № 6.
- Органические пороки германской стратегии. Военная мысль. 1942. № 2-3.
- Некоторые особенности современной войны. Военная мысль. 1942. № 6.
- Современные фронты. Военная мысль. 1942. № 8.
- Стратегические резервы. Военная мысль. 1942. № 10.
- Две стратегии. Военная мысль. 1943. № 2-3.
- Фош как полководец первой мировой войны. Военная мысль. 1943. № 7.
- Человек и техника в современной войне. Военная мысль. 1945. № 10-11.
Ծանոթագրություններ
- ↑ «Галактионов Михаил Романович.» (ռուսերեն)։ [1]։ Վերցված է 2014-9-28