Mushegh Santrosyan
Quick Facts
Biography
Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան (հունվարի 1, 1894(1894-01-01), Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 14, 1972(1972-12-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945)։
Կենսագրություն
Ծնվել է Դիլիջանում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, 1917 թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը։ 1920-1922 թվականներին աշխատել է Դիլիջանի շրջանային լուսբաժնի վարիչ, շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։
1922-1926 թվականներին Մ. Սանթրոսյանը սովորել է Մոսկվայի Ն. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1926 թվականին նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան։ Շուրջ քսան տարի ղեկավարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։ 1930-1931 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր,1934 թվականին նշանակվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի տնօրեն, 1937 թվականին՝ ուսուցիչների վերապատրաստման, 1941 թվականին՝ դպրոցների գիտահետազոտական ինստիտուտների տնօրեն։
1957 թվականին ընտրվել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ։
Գրել է մի շարք մենագրություններ և գիտական հոդվածներ՝ նվիրված հայ մանկավարժության ու դպրոցի պատմությանը։ Առանձնապես կարևոր են՝ «Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խ. Աբովյանը» (Երևան, 1953), «Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ» (Երևան, 1959), «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի 1-ին կեսին» (Երևան, 1964), «Ներսիսյան դպրոցի պատմություն» (Երևան, 1981) աշխատությունները։
Մատենագիտություն
Գրքեր
- Հայ մեծ լուսավորական-մանկավարժ Խ. Աբովյանը, Երևան, 1953:
- Хачатур Абовян - выдающийся армянский педагог, Москва, Учпедгиз, 1957, 160 с.
- Ա. Ս. Մակարենկոյի մանկավարժական հայացքները, 1944:
- Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության, 1955:
- Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, 1964:
- Ներսիսյան դպրոցի պատմություն, Ե., Լույս, 1981, 268 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ «ՄՈւՇԵՂ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ»։ ysu.am։ Վերցված է 2019-01-13
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Սանթրոսյան, Մուշեղ Հայրապետի, 1894-1972 (Personal Name)»։ opac1.flib.sci.am։ Վերցված է 2019-01-13
Աղբյուրներ
- Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 19։
- Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: Հ. 4:
ԵՊՀ ռեկտորներ | ||
---|---|---|
ԵՊՀ ռեկտորներ | ||
Յուրի Ստեփանի Ղամբարյան • Հակոբ Համազասպի Մանանդյան • Դավիթ Քրիստափորի Զավրիյան • Հակոբ Գարեգինի Հովհաննիսյան • Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան • Սահակ Սիմոնի Հայրապետյան • Տիգրան Պետրոսի Մուշեղյան • Վռամ Քրիստափորի Կոստանյան • Միքայել Ավանեսի Ենգիբարյան • Հենրի Գաբրիելի Գաբրիելյան • Անուշավան Աղաֆոնի Արզումանյան • Նորայր Հարությունի Դաբաղյան • Կամսար Արշակի Առաքելյան • Գարեգին Բախշիի Պետրոսյան • Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան • Հովհաննես Գևորգի Պողոսյան • Գարեգին Բախշիի Պետրոսյան • Գագիկ Ստեփանի Դավթյան • Նագուշ Խաչատուրի Հարությունյան • Հրանտ Գևորգի Բատիկյան • Մկրտիչ Գեղամի Ներսիսյան • Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան • Նորայր Հունանի Առաքելյան • Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան • Արամ Հրաչիկի Սիմոնյան | ||
Յուրի Ստեփանի Ղամբարյան • Հակոբ Համազասպի Մանանդյան • Դավիթ Քրիստափորի Զավրիյան • Հակոբ Գարեգինի Հովհաննիսյան • Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան • Սահակ Սիմոնի Հայրապետյան • Տիգրան Պետրոսի Մուշեղյան • Վռամ Քրիստափորի Կոստանյան • Միքայել Ավանեսի Ենգիբարյան • Հենրի Գաբրիելի Գաբրիելյան • Անուշավան Աղաֆոնի Արզումանյան • Նորայր Հարությունի Դաբաղյան • Կամսար Արշակի Առաքելյան • Գարեգին Բախշիի Պետրոսյան • Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան • Հովհաննես Գևորգի Պողոսյան • Գարեգին Բախշիի Պետրոսյան • Գագիկ Ստեփանի Դավթյան • Նագուշ Խաչատուրի Հարությունյան • Հրանտ Գևորգի Բատիկյան • Մկրտիչ Գեղամի Ներսիսյան • Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան • Նորայր Հունանի Առաքելյան • Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան • Արամ Հրաչիկի Սիմոնյան |