Mushegh Antonian
Quick Facts
Biography
Մուշեղ Սմբատի Անտոնյան (օգոստոսի 7, 1958(1958-08-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 11, 1991(1991-07-11)), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։
1975–1977 թվականներին ծառայել ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1981)։ 1981 թվականից աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին։
1989–1991 թվականներին որպես Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանությանը։Ընդհանուր թռիչքաժամը Արցախ, Շահումյան և Գետաշեն կազմել է 2494 ժամ։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում: