Monica Aasprong
Quick Facts
Biography
Մոնիկա Աասպրոնգ (նորվ.՝ Monica Aasprong, հունվարի 7, 1969(1969-01-07), Քրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծուհի, հեղինակ, թարգմանիչ, խմբագիր:
Կենսագրություն
Մոնիկա Աասպրոնգը ծնվել է 1969 թվականին Նորվեգիայի Քրիստիանսուն կոմունայում: 1994-1995 թվականներին սովորել է Տելեմարկի համալսարանական քոլեջում, 2004-2005 թվականներին Ստոկհոլմում` Արվեստի, արհեստի և դիզայնի համալսարան-քոլեջում: Բանաստեղծական տեքստի հնարավորությունները հանրային տարածության մեջ ուսումնասիրող «Օսլոյում օդաչուն» ծրագրի խմբագրական խորհրդի անդամ է:
Ստեղծագործություններ
Աասպրոնգն աշխատում է ձայնային սարքավորումների հետ և կատարում աուդիոհավելումներ: Նրա «Շրջանաձև սաղմոնը» («Մինչ Բեթղեհեմ, մինչ Երուսաղեմ») ստեղծագործությունը Ստոկհոլմի «Audiorama» սրահում ներկայացվել է ձայնային էֆեկտներով, իսկ նորվեգացի կոմպոզիտոր Մայա Սոլվեյգ Կյելստռուպ Ռատկյեն 2013 թվականինՕսլոյի «Կունստեռնես Հուս» համերգասրահում համերգ է տվել ստեղծագործության հիման վրա:
Աասպրոնգի բանաստեղծությունների ժողովածուներից մեկը թարգմանվել է դանիերեն, իսկ առանձին ստեղծագործություններ թարգմանվել են նաև իսպաներեն, արաբերեն, եբրայերեն, հոլանդերեն, ֆրանսերեն և ֆլամանդերեն:
Երկեր
- mellom Alex Gobulev og meg («Ալեքս Գոբուլևի և իմ միջև», (1997)
- Soldatmarkedet («Զինվորի շուկա», 2006 թվական)
- Et diktet barn («Հորինված երեխա», 2010 թվական)
- Sirkelsalme (til Betlehem / til Jerusalem), («Շրջանաձև սաղմոնը», «Մինչ Բեթղեհեմ, մինչ Երուսաղեմ») 2013
Թարգմանություններ
- Medealand, Sara Stridsberg
- Drømmefakultetet, Sara Stridsberg
- Darling river, Sara Stridsberg
- Gå, Thomas Bernhard
- August Rodin/Brev om Cézanne, Rainer Maria Rilke
- Melankolske rom, Karin Johannisson
- Grand mal, Linda Boström Knausgård
Գրականություն
- Գրական տապան 2015 թ., ԱՕԿՍ, Երևան, 2016 թ., ISBN 978-9939-1-0432-4
Ծանոթագրություններ
- ↑ Monica Aasprong
- ↑ «Գրական Տապան: Մասնակիցներ: Մոնիկա Աասպրոնգ»։ litark.am։ Վերցված է 2018-04-15
- ↑ Sirkelsalme (til Betlehem / til Jerusalem) – En konsert
Արտաքին հղումներ
Բառարաններ և հանրագիտարաններ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
BIBSYS: 97049223 · BNF: 13756869f · ISNI: 0000 0000 6158 0011 · LCCN: n99000191 · NUKAT: n2011155618 · SUDOC: 150135475 · VIAF: 17403865 · WorldCat VIAF: 17403865 | |||||||
| |||||||
BIBSYS: 97049223 · BNF: 13756869f · ISNI: 0000 0000 6158 0011 · LCCN: n99000191 · NUKAT: n2011155618 · SUDOC: 150135475 · VIAF: 17403865 · WorldCat VIAF: 17403865 | |||||||
BIBSYS: 97049223 · BNF: 13756869f · ISNI: 0000 0000 6158 0011 · LCCN: n99000191 · NUKAT: n2011155618 · SUDOC: 150135475 · VIAF: 17403865 · WorldCat VIAF: 17403865 |