Mnatsakan Nahapetyan
Quick Facts
Biography
Մնացական Հովհաննեսի Նահապետյան (դեկտեմբերի 1, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:1|2|0}}) - հուլիսի 18, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:18|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1973), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956-ից։ Կրել է նաև Արճեշենց Քաջբերունի գրական անունը։
Կենսագրություն
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական աշխարհի Արճեշ քաղաքին մերձ Գանձակ գյուղում։ Մեծ եղեռնի տարիներին նրանց բնահան եղած ընտանիքը բնակություն է հաստատել Կոտայքի շրջանի Ողջաբերդ գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի քաղլուսվարական տեխնիկումը, 1940 թվականին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Սովորել և ավարտել է նաև նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ 1931-1936 թվականներին Գորիսում, Հոկտեմբերյանում և Երևանում աշխատել է որպես կոմերտմիության շրջկոմի քարտուղար։ 1937 թվականին եղել է «Ավանգարդ» թերթի խմբագիրը, 1938-1939 թվականներին՝ ՀԿԿ Երևանի Սպանդարյանի կուսշրջկոմի քարտուղար։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945 թվականից դասախոսել է Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1948 թվականին «Նաիրի Զարյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական թեկնածուի աստիճան։ 1959-1961 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բուհերի վարչության պետն էր, 1961-1965 թվականներին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, 1966-1971 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1971-1974 թվականներին «Լույս» հրատարակչության տնօրենը, 1974-1977 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտորը։ Մահացել է Երևանում։
Մ. Նահապետյանի երկերի մատենագրություն
- Հովհաննես Թումանյանը ժողովուրդների բարեկամության ու խաղաղության երգիչ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 32 էջ։
- Ավետիք Իսահակյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1955, 36 էջ։